«Դատի տանք, որ լռեն»․ լրագրողների և քաղհասարակության դեմ հայցերը հաճախ կիրառվում են իբրև ճնշման միջոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Լրագրող, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը, հնարավոր է, ստիպված լինի 6 մլն դրամ վճարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, եթե դատարանը որոշի բավարարել ընկերության ներկայացրած հայցը։ 2023 թվականի սկզբին Կոմբինատը դիմել է դատարան՝ պահանջելով գործարար համբավն արատավորելու հատկանիշներով պատասխանատվության ենթարկել բնապահպան ակտիվիստին։ Միայն 2023-2024 թվականին ԶՊՄԿ-ն 10 հայց է ներկայացրել տարբեր անձանց դեմ։

Ենոքյանի խոսքով՝ վերջին 2 տարվա ընթացքում ընկերությունը փորձել է փոփոխել հայցի հիմքերը, ինչի պատճառով դատական գործընթացը դեռևս ձգձգվում է։ Այնինչ, ավելի վաղ՝ 2023 թվականի սկզբին, Թեհմինե Ենոքյանը ստիպված է եղել ավելի քան 1 մլն 200 հազար դրամ վճարել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին, քանի որ, ընկերության պնդմամբ, Ենոքյանը հրապարակային ելույթի ընթացքում իր համբավն արատավորող արտահայտություններ է արել։ Ընկերությունն առնվազն 19 դատական տարբեր հայցեր է ներկայացրել բնապահպանների և իրավապաշտպանների դեմ։

«Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը Հայաստանում» զեկույցից պարզ է դառնում՝ միայն Ենոքյանը չէ, որ տուժել է «Լիդիան Արմենիա» ընկերության հայցերից։ Հայկական բնապահպանական ճակատի անդամ, էկոակտիվիստ Լևոն Գալստյանից նույնպես ընկերությունը պահանջում էր հերքել, ըստ հայցի՝ զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Նրա դեպքում, սակայն, 6 տարի տևած դատաքննությունից հետո հայցն ամբողջովին մերժվել է, թեև հայցվոր կողմը հասել է մինչև Վճռաբեկ դատարան։

Արդյո՞ք նմանօրինակ հայցերը ակտիվիստներին, քաղհասարակության ներկայացուցիչներին և իրավապաշտպաններին լռեցնելու փորձեր են։ Փորձագետները վստահորեն պնդում են՝ այո՛։

Թիրախում պարբերաբար հայտնվում են նաև լրատվամիջոցները։ Նախորդ տարեվերջին Factor TV-ի տաղավարում Երևանի նախկին և ներկա քաղաքապետների բանավեճի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ դատական հայց է ներկայացրել «Սիվիլնեթ»-ի դեմ։ Ընդ որում, սա քաղաքապետի արդեն 7-րդ հայցն է լրատվամիջոցների դեմ։ Լրագրող Գևորգ Թոսունյանի դիտարկմամբ՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իսկապես իրավիճակ փոխվել է լրագրողների համար, բայց խնդիրներն այլ երանգ են ձեռք բերել։

«Հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերը Հայաստանում» զեկույցից հետևում է, որ պետական պաշտոնյաների և միլիոնատեր գործարարների կողմից ներկայացվող դատական հայցերը հաճախ իսկապես լրագրողներին լռեցնելու նպատակ են հետապնդում։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն այս համատեքստում ուշադրություն է հրավիրում նաև դատական համակարգի խնդիրների վրա։ Խնդիրը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո՝ նշում է գրասենյակի ներկայացուցիչը, սակայն նաև ընդգծում է՝ այս մասով շատ լիազորություններ իրենք չունեն։

Եվ մինչ քաղհասարակությունն ու լրատվական դաշտը փորձում են լուծումներ գտնել պայքարելու, այսպես ասած, «լռեցման հայցերի» դեմ, բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են դատարաններ մուտքագրել նոր հայցեր։ Միայն 2023-2024 թվականներին փաստաթղթավորվել է առնվազն 33 հայց։ Խնդրի լուծման համար այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ առաջարկվում է ընդունել օրենսդրություն՝ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության դիրեկտիվում ներկայացված սկզբունքները, նման հայցերի զոհերի համար աջակցության մեխանիզմներ նախատեսել, ինչպես նաև իրականացնել դատավորների, փաստաբանների իրազեկում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան