Բելառուսը 2018-2022 թթ. Ադրբեջանին գաղտնի գործարքներով առաջադեմ զինատեսակներ է մատակարարել․ POLITICO

Լուրեր

25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսն առաջադեմ զինատեսակներ է մատակարարել Հայաստանի ոխերիմ թշնամի Ադրբեջանին, թեև Երևանն ու Մինսկը, ենթադրաբար, դաշնակիցներ են Ռուսաստանի գլխավորած միջազգային պաշտպանության դաշինքում։ Այս ամենը հաստատող արտահոսած փաստաթղթերը հայտնվել են POLITICO-ի տրամադրության տակ։

Լրատվամիջոցը նշում է, որ դրանք լույս են սփռում Հայաստանի որոշման վրա՝ հայտարարելու ռազմական դաշինքից դուրս գալու մտադրության մասին։ Ըստ POLITICO-ի՝ սա դրամատիկ շրջադարձ է, որը կթուլացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությունը նախկին խորհրդային երկրներում։

Ռուսաստանի հավատարիմ դաշնակից Բելառուսը 2018-ից 2022 թվականներին առաջադեմ ռազմական տեխնիկա է մատակարարել Ադրբեջանին, որը Հայաստանի կողմից կդիտարկվի որպես դավաճանություն։

Չորեքշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր կառավարությունը սկսելու է դաշինքից դուրս գալու գործընթացը՝ պնդելով, որ դրա անդամները «չեն կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները, այլ Ադրբեջանի հետ պատերազմ են ծրագրում ՀՀ-ի դեմ»։

Ավելի քան մեկ տասնյակ նամակների, դիվանագիտական ​​նոտաների, վաճառքի և արտահանման փաստաթղթերի պահոցը, որը տեսել է POLITICO-ն, ցույց է տալիս, որ Բելառուսն ակտիվորեն աջակցել է Ադրբեջանի զինված ուժերին 2018-2022 թվականներին, երբ Հայաստանի հետ լարվածությունը հասել էր գագաթնակետին: Առաջարկվող ծառայությունները ներառել են հին հրետանային սարքավորումների արդիականացում և ռադիոէլեկտրոնային պայքարի ու անօդաչու թռչող սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների տրամադրում:

Փաստաթղթերի թվում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի համար ժամանակակից հրետանու թիրախային սարքավորումների պատվերներին, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի համար Groza-S հակաօդաչու թռչող սարքերի շարժական մարտական ​​կայանների ձեռքբերման վերաբերյալ երկու պետությունների նամակագրությունը:

Ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Բելառուսի կառավարությունները չեն արձագանքել լրատվամիջոցի մեկնաբանությունների խնդրանքներին։

Վերջին տարիներին ադրբեջանական և հայկական ուժերի միջև մարտերում լայնորեն օգտագործվել են հրետանի և անօդաչու սարքեր: Սա ներառում է նաև 2020 թվականի պատերազմը Լեռնային  Ղարաբաղում։ POLITICO-ի ուսումնասիրած դիվանագիտական ​​հաղորդագրություններից մեկում ասվում է, որ բելառուսական ձեռնարկություններն ակտիվ դեր են խաղում «Ադրբեջանի օկուպացված տարածքների վերականգնման, ինչպես նաև երկիր բելառուսական ապրանքների և ծառայությունների արտահանման գործում»։

Լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ Ադրբեջանը ներխուժումներ է սկսել նաև Հայաստանի Հանրապետության տարածք 2022 թվականի սեպտեմբերին՝ գրավելով կարևոր ռազմավարական բարձունքներ։ Հայաստանն այդ ժամանակ ՀԱՊԿ-ին աջակցության կոչ է արել, իսկ ավելի ուշ դաշինքին մեղադրել իր պարտավորությունները չկատարելու մեջ՝ այն բանից հետո, երբ վերջինն առաջարկեց միայն փաստահավաք պատվիրակություն ուղարկել:

Այդ ժամանակից ի վեր Հայաստանի ղեկավար Փաշինյանը համաձայնություն է ձեռք բերել ընդլայնել ԵՄ դիտորդական առաքելությունը երկու նախկին խորհրդային հանրապետությունների լարված սահմանին և հրավիրել ԱՄՆ զորքերին համատեղ վարժանքների։

Երևանի Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ռազմական վերլուծաբան Էդուարդ Առաքելյանը պարզաբանել է, որ փաստաթղթերի արտահոսքը վերաբերում է վերջին պատերազմներում Ադրբեջանի կողմից օգտագործվող սարքավորումներին՝ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ հենց ՀՀ-ի դեմ։

«Այդ տեխնիկան կործանարար ազդեցությամբ օգտագործվել է հայկական զորքերի դեմ և տրամադրվել է մի երկրի կողմից, որը, ենթադրաբար, Հայաստանի դաշնակիցն է։ Ֆորմալ առումով դա ՀԱՊԿ դաշինքի լիակատար խախտում է, բայց գործնականում մենք միշտ գիտեինք, որ դաշինքն ավելի շատ աջակցում է Ադրբեջանին»,- ասել է նա։

Չնայած թղթի վրա Հայաստանի դաշնակիցը լինելուն՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին որակել էր որպես «մեր մարդը» և ասել, որ «սխալ» կլինի, եթե ՀԱՊԿ-ն ընդդիմանա նրան:

Ալիևն իր հերթին 2022 թվականին ասել էր, որ «ՀԱՊԿ-ում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը»։

Փորձագետների կարծիքով՝ Բելառուսը, որը Մոսկվայի ամենամոտ դաշնակիցներից է, դժվար թե գործեր առանց Կրեմլի լուռ աջակցության:

«Սա իսկապես ցույց է տալիս, որ Վլադիմիր Պուտինի նման ընկերների հետ ոչ մեկին պետք չեն թշնամիներ։ Ծիծաղելի է կարծել, որ այդ մակատարարկումները կարող էին տեղի ունենալ առանց Մոսկվայի իմացության, և որ Ռուսաստանը չէր կարող դադարեցնել դրանք, եթե ցանկանար»,- ասել է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի գիտաշխատող Իվանա Ստրադները։

Ըստ նրա՝ «չկա այնպիսի բան, ինչպիսին հավատարմությունն է, երբ խոսքը վերաբերում է Մոսկվային, ամենը կապված է  սեփական ամվտանգության ապահովման հետ, եթե նույնիսկ դա արվում է դաշնակիցների հաշվին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի