Քարացած կրոնական ծեսերի, «հետխորհրդային մարդու» և 40 տարվա դեգերումների մասին. ապաղաքական զրույց Հայկ Հակոբյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է կրոնագետ Հայկ Հակոբյանը: Նրա կարծիքով՝ կրոնի՝ որպես քարացած ծեսերի համակարգի և «կենդանի հավատի» հակադրությունը մշտապես գոյություն ունի բոլոր դավանանքներում: Թերևս, Քրիստոսի ի հայտ գալն ինչ-որ իմաստով պայմանավորված է այն պահին հրեաների հոգևոր ուսմունքի որոշակի ճգնաժամով: Սակայն ճգնաժամեր եղել են նաև բուն քրիստոնեության մեջ: Եվ ճգնաժամի «պատասխաններից» մեկը բողոքականությունն էր իր բազմաթիվ ճյուղավորումներով:

Միացյալ Նահանգների «հիմնադիր հայրերը» կրել են բողոքականության ազդեցությունը, ինչով էլ պայմանավորված է ամերիկյան հասարակական կյանքում կրոնի նկատմամբ յուրահատուկ մոտեցումը: Այս շրջանակներում հաղորդման հյուրը մեկնում է Թոմաս Ջեֆերսոնի Ավետարանը, ինչպես նաև «մշակութային քրիստոնյա» հասկացությունը:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդկանց ավագ սերունդը կրթվել և դաստիարակվել է Խորհրդային Միության պայմաններում: Այդ համակարգում, օրինակ, պետությունից գողանալը «մեղք» չէր համարվում: Ըստ կրոնագետի՝ ամբողջական սերնդափոխություն առայժմ տեղի չի ունեցել, դրա համար պետք է «աստվածաշնչյան» 40 տարին: Բայց, մյուս կողմից, ամբողջությամբ մերժել նախորդ սերնդի նվաճումները նույնպես սխալ կլիներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան