Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն՝ 231 մլն դրամի չափով և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում․ ՔԿ

Լուրեր

14.01.2026 | 23:33
Կառավարությունը փոփոխություն է առաջարկում ավագանու անդամների հրաժարականի կարգում
14.01.2026 | 23:29
40 մլն դրամանոց էլեկտրամոբիլներ՝ Հակակոռուպցիոն կոմիտեին
14.01.2026 | 23:22
Հրդեհ է բռնկվել Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում
14.01.2026 | 23:10
Բաքուն հիմա էլ Հնդկաստանի կողմից էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, իբր, բռնաճնշումների մասին միջազգային համաժողով է անցկացնելու
14.01.2026 | 22:56
Եթե այստեղ հասել ենք, կարող ենք մեծ հաջողություններ ունենալ․ ԿԳՄՍ նախարարը՝ ֆուտզալի Հայաստանի հավաքականին
14.01.2026 | 22:39
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
14.01.2026 | 22:29
Ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում է․ Ավանեսյանն այցելել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին
14.01.2026 | 22:14
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.01.2026 | 22:01
Թրամփը հայտարարել է՝ «անընդունելի» է, որ Գրենլանդիան «ԱՄՆ-ի ձեռքում չլինի»
14.01.2026 | 21:50
Մարգահովիտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
14.01.2026 | 21:39
ՀՀ–ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ քննարկման կենտրոնում. ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄՆ պատվիրակությանը
14.01.2026 | 21:27
Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական կուսակցության ղեկավարը Պոլսի Հայոց պատրիարքարան է այցելել
14.01.2026 | 21:13
Փաշինյանը ծանոթացել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի բարելավված պայմաններին
14.01.2026 | 21:00
ՀՀ-ը միջանցք չի տալիս ո՛չ Ադրբեջանին, ո՛չ ՌԴ-ին, ո՛չ ԱՄՆ-ին․ ապաշրջափակում կլինի մեր ինքնիշխանության պահպանմամբ․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2026 | 20:45
Նոր երկաթգիծ ԱՄՆ-ից, հին կառավարիչ ՌԴ-ից․ ինչ է սպասվում Հայաստանի երկաթուղուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչ Կ.Հ.-ն, երևանաբնակ իր մտերիմներ 26-ամյա Ա.Ե.-ի և 24-ամյա Մ.Հ.-ի, ինչպես նաև քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված «M…» անվամբ օգտատիրոջից և այլ օգտատերերից, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել թմրամիջոցների առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում։ Դրանից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի կոորդինատները և հանցակիցների կողմից կառավարվող «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված 4 տարբեր անվանումներով առցանց խանութ-հարթակների միջոցով դրանք փոխանցվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացումը:

Այնուհետև Կ.Հ.-ն և Մ.Հ.-ն հանցավոր ճանապարհով՝ թմրամիջոցների ապօրինի իրացումից ստացված գույքի՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 231.014.464 ՀՀ դրամին համարժեք ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով, իրավասու մարմինների տեսադաշտում հայտնվելը բացառելու, հնարավոր բացահայտումից խուսափելու և հետագա հանցավոր գործունեությունն անխոչընդոտ շարունակելու համար, օգտագործել են տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներ, բանկային հաշիվներ և բուքմեյքերական ընկերությունների օգտահաշիվներ։

Մասնավորապես, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գործող և խմբի հիշյալ անդամների և դեռևս ինքնությունը չպարզված անձանց կողմից կառավարվող վերոհիշյալ առցանց խանութ-հարթակներից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրվել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ: Թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն ունեցող անձինք կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց էլեկտրոնային դրամապանակներին կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ՝ դրանք կրիպտոարժույթով փոխանակելու և վերոնշյալ անվանումով առցանց խանութ-հարթակների տրամադրած կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցելու համար, որից հետո փոխանցման անդորրագրերն ուղարկել են նշված առցանց խանութ-հարթակներին և ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը:

Այնուհետև դրամապանակներին ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները, հանցակիցների հանձնարարությամբ, փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, բուքմեյքերական ընկերություններում բացված օգտահաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից:

Այս կերպ 2020-2023 թվականների ընթացքում Կ.Հ.-ի անվամբ «Իդրամ» դրամապանակին տարբեր աղբյուրներից մուտքագրվել է 75.008.398 ՀՀ դրամ գումար, «Թել-Սել» ԲԲ ընկերության համակարգում նույնականացված հաշվին՝ 10.042.743 ՀՀ դրամ գումար, իսկ թվով 4 բանկային քարտերին՝ ընդհանուր 170.311.258 ՀՀ դրամ գումար։ Հանցավոր գործունեության արդյունքում երիտասարդի հաշիվներին ստացած գումարներից ընդհանուր 63.726.843 ՀՀ դրամ գումարը շրջանառվել է վերջինիս հաշիվների միջև, ընդհանուր 191.635.556 ՀՀ դրամ գումարը տարբեր եղանակներով տնօրինվել է նրա կողմից։

Մ.Հ.-ի անվամբ տարբեր աղբյուրներից «Իդրամ» համակարգում նույնականացված դրամապանակին մուտքագրվել է 13.783.908 ՀՀ դրամ գումար, «Թել-Սել» ԲԲ ընկերության համակարգում նույնականացված հաշվին՝ 2.893.978 ՀՀ դրամ գումար, իսկ վերջինիս պատկանող և երկու բանկային քարտերին՝ ընդհանուր 25.822.633 ՀՀ դրամ գումար։ Վերջինիս կողմից հանցավոր գործունեության արդյունքում իր հաշիվներին ստացած գումարներից ընդհանուր 3.638.932 ՀՀ դրամ գումարը շրջանառվել է նրա հաշիվների միջև, իսկ ընդհանուր 39.378.908 ՀՀ դրամ գումարը տարբեր եղանակներով տնօրինվել է վերջինիս կողմից։

Քննությամբ պարզվել են ինչպես նշված անձանց, ընկերությունների տվյալները, այնպես էլ՝ փոխանցված դրամական միջոցների չափերը: Փաստվել է, որ խմբի նշված անդամների կողմից ստացվել ու տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված և տարբեր էլեկտրոնային դրամապանակների և բանկային հաշիվների փոխանցված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 231.014.464 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Կ.Հ.-ն, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել ակոսափող հրազեն հանդիսացող, ինքնաշեն թմբուկավոր 5,6մմ տրամաչափի ատրճանակ ու ռազմամթերք հանդիսացող՝ թվով 79 հատ 5,6մմ տրամաչափի փամփուշտներ և դրանք ապօրինի փոխադրել ու պահել է, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկությամբ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կ.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, Մ.Հ.-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա.Ե.-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Հանցավոր խմբի՝ ինքնությունները չպարզված անձանց, ինչպես նաև Կ.Հ.-ի կողմից ապօրինի զենքի ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է: