Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է գործող պայմանագիրը Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2032 թվականի հունիսի 30-ը:
Վինիսիուս Ժունիորը 2018 թվականից է խաղում «Արքայական ակումբում», որի կազմում մասնակցել է 375 հանդիպման, դարձել 128 գոլի հեղինակ ու նվաճել 14 տիտղոս: Transfermarkt-ը 140 միլիոն եվրո է գնահատում բրազիլացու տրանսֆերային արժեքը։

