Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին

Լուրեր

05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
Բոլորը

Վրաստանի տարածքով տարանցիկ երթևեկող ադրբեջանական բեռնատարների մի խումբ վարորդներ արդեն մի քանի շաբաթ է՝ չեն կարողանում անցնել մաքսային ձևակերպման գործընթացը։ Վարորդների խոսքով՝ մաքսային անցակետերում ուշացումների պատճառների վերաբերյալ իրենց որևէ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվում։ Իր հերթին, Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունը պարզաբանում ստանալու նպատակով հարցում է ուղարկել վրացական կողմին։

Ադրբեջանական Report-ի հաղորդմամբ՝ վարորդները երկար ժամանակ սպասում են հարցի լուծմանը «Սարփ» և «Կարմիր կամուրջ» սահմանային անցակետերում, ինչպես նաև Թբիլիսիի Մաքսային ձևակերպումների կենտրոնում։

Վարորդներից Թեյմուր Սուլթանովն ասել է, որ Բաթումի ուղևորությունն անցել է առանց որևէ խնդրի։ Սակայն Սարփի անցակետում նրա մեքենան կանգնեցրել են, անձնագիրը, վարորդական իրավունքը և այլ փաստաթղթեր՝ առգրավել։

«Ես արդեն 15 օր է՝ մաքսային տարածքում եմ։ Մեզ միայն ասում են՝ «Սպասե՛ք»։ Երբ հարցնում եմ՝ ինչո՞ւ, չեն պատասխանում։ Ոչ ոք չի բացատրում, թե ինչ խնդիր կա՝ փաստաթղթերը, բեռը, թե՞ քաշը»,- ասել է վարորդը։

Վարորդների խոսքով՝ Կարմիր կամրջի սահմանային անցակետում նույնպես կանգնեցվել են ադրբեջանական համարանիշներով մի քանի բեռնատարներ։ Նրանք իմացել են, որ մաքսային աշխատակիցները հետագայում հատուկ թույլտվություն են պահանջել Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունից։ Վարորդները պնդում են, որ իրենց տրամադրվել է այդ փաստաթուղթը, սակայն հետո խնդրել են այն թարգմանել վրացերեն։

Վարորդներն ասում են, որ իրենց պետք է հստակ բացատրություն տրվի ձգձգման պատճառների մասին, թե ինչ փաստաթղթեր կամ ընթացակարգեր են պահանջվում խնդիրը շտկելու համար:

Վրաստանում Ադրբեջանի դեսպանատնից Report-ին հայտնել են, որ իրավիճակը վերահսկողության տակ է։ Դիվանագիտական ​​ներկայացուցչությունում նշել են, որ հարցում են ուղարկել Վրաստանի ԱԳՆ, հարցն ուսումնասիրվում է լիազորված պետական ​​մարմինների հետ համատեղ։

Վրաստանի Եկամուտների ծառայությունը մեկնաբանել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունները, որ ադրբեջանական համարանիշներով բեռնատարների վարորդները չեն կարողանում հատել վրացական մաքսային անցակետերը։ Ծառայությունը հայտնել է, որ «բեռների տեղաշարժը բոլոր ուղղություններով անցակետերով ընթանում է անարգել», և որ «տվյալ դեպքը քննվում է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի