ՀՀ-ն անջատվում է ՌԴ-ից՝ Արևմուտք շրջադարձ անելով․ փլուզվել է ՌԴ-ի վրա հիմնված անվտանգային ճարտարապետությունը․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 15:45
Տաջիկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 15:37
Բայրամովը հայտարարել է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
Բոլորը

Երևանի և Մոսկվայի միջև լարվածությունը շարունակվում է։ ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը դժգոհել է, որ Հայաստանը խուսափում է ԱԳՆ և ՊՆ խողովակներով շփվել ՌԴ-ի հետ։ Նա ասել է՝ 2023-ի նոյեմբերից Լավրովն ու Միրզոյանը չեն հանդիպել, և նշել է, թե «գործընկերները շահագրգռված չէին» արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների ծրագիր մշակելու և ստորագրելու Մոսկվայի առաջարկով։ «Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Մենք դա տեսնում ենք որպես արևմտյան երկրների ճնշման արդյունք, որոնք փորձում են Երևանին ստիպել նվազագույնի հասցնել Մոսկվայի հետ կապերը»,- նշել է Գալուզինը։

Մեկնաբանելով այս հայտարարությունների համատեքստը՝ ԱՄՆ Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանը այս պահին փորձ է անում անջատվել Ռուսաստանից՝ դեպի Արևմուտք շրջադարձ կատարելով, քանի որ փլուզվել է Ռուսաստանի անվտանգային բարձիկի վրա հիմնված ճարտարապետությունը։ «Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա և օկուպացրեց տարածքներ, սակայն ՌԴ-ն չօգնեց մեզ՝ իր անվտանգային պարտականությունները չկատարեց, և չի զինում։ Հիմա ՀՀ-ն հայտնվել է մի իրավիճակում, որ կործանման կգնա, եթե Մոսկվայից կախման մեջ մնա, և անվտանգային դիվերսիֆիկացիա չիրականացնի։ Ռուսների համար անսպասելի է ՀՀ-ի կտրուկ շրջադարձը։ Եվ մենք ականատեսն ենք, որ ռուսական և ադրբեջանական հիբրիդային հարձակում է ՀՀ-ի դեմ՝ անկայունություն են փորձում ստեղծել, Ադրբեջանի միջոցով են ճնշում գործադրում, որ վերադառնանք ռուսական ուղեծիր՝ որպես ՌԴ գաղութ։ Սա հիբրիդային պատերազմ է, սակայն ցնցումները չկոտրեցին ՀՀ-ին, դիմակայել ենք որպես հասարակություն»։

Ներսես Կոպալյանը հիշեցնում է՝ երբ 2021-ին Փաշինյանը բարձրաձայնեց ռուսական «Իսկանդեր»-ի հետ կապված խնդիրների մասին,  ՌԴ-ն միջամտեց ՀՀ ներքաղաքակայն կյանքին, ՀՀ Զինված ուժերի ԳՇ գեներալիտետը վարչապետի հրաժարականը պահանջեց, փորձեց հեղափոխություն անել։

ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության սառեցմանը զուգահեռ՝ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն խորհրդատուներ է ուղարկում Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի և Բալկանների պաշտպանության նախարարություններ՝ այս գերատեսչությունների խնդրանքով, գրում է Intelligence Online-ը։ Նշվում է, որ Վաշինգտոնի այս գաղափարը նշված երկրների բանակներն ամերիկյան զինված ուժերի հետ ավելի համատեղելի դարձնելն է և ռուսական մոդելից հեռանալը։ Ըստ ԶԼՄ-ի՝ ԱՄՆ-ը նման կերպ պատասխանատվություն է ստանձնում այն երկրների պաշտպանության նախարարությունների համար, որոնք ձգտում են լքել «Մոսկվայի ուղեծիրը»։

Ներսես Կոպալյանը դրական արդյունքներ է ակնկալում ՀՀ անվտանգային համակարգի բարեփոխումներին ամերիկյան մասնակցությունից, սակայն պնդում է, որ հիմնական աշխատանքը ՀՀ-ն պիտի կատարի։ «Արևմուտքը օգնում է ՀՀ-ին՝ անվտանգության և հետախուզական ծառայություններ զարգացնել՝ կարողությունները մեծացնել։ Կարծում եմ, որ Հայաստանը ՌԴ-ից կախվածությունը պիտի նվազեցնի, բայց չընկնի նոր կախվածության մեջ։ ԱՄՆ-ն կօգնի ՀՀ Զինված ուժերի բարեփոխումներին, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի ստանդարտներ է կիրառում, բայց ՀՀ-ն մնացել է ռուսասովետական դոկտրինում, պարզ է՝ կպարտվեինք պատերազմում։ ԱՄՆ-ն ասում է՝ երբ պատրաստ կլինեք, նոր կխոսենք զենքերից, հիմա զինտեխնիկա որ տանք, ձեր համակարգը ունակ չէ օգտագործել։ Ֆրանսիան օգնում է զարգացնել մեր հատուկ ուժերը։ ՀՀ-ն կարող է խզել ՌԴ-ի հետ 97 թվի պայմանագիրը՝ ռուսական զորքի հեռացման հետևանքով, երբ ցնցումներին դիմակայելու պատրաստ լինի, կարողություններ ունենանք։ Եթե ՌԴ-ն 102-րդ ռազմաբազան, ռուս սահմանապահներին օգտագործի ՀՀ ներքաղաքական կյանքին խառնվելու, վտանգ սպառնա, արձագանք կլինի։ ՌԴ-ի լծակները ՀՀ-ում չեզոացված են, եթե վտանգ սպառնա՝ բազայով սահմանապահներով, դա արագ լուծում կստանա։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հետ հարաբերություններին․ Ալիևին եթե վտանգ սպառնա, նա մաքսիմալիզմից կհրաժարվի։ ՀՀ-ն պետք է ռազմական բալանսը վերականգնի՝ խոսելով խաղաղության լեզվով, Ալիևը չոր ուժն է հարգում»,- նշեց Ներսես Կոպալյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան