Ոստիկանական բռնություններն այնքան շատ են՝ չենք հասցնում արձագանքել․ սա ժողովրդավարության հետընթաց է․ Արա Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱԳՆ շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիայի 5 մասնակցի Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել խուլիգանության հոդվածով։ Նրանցից մեկն արդեն կալանավորվել է, երկուսը ձերբակալվել էին, ևս երկուսն ազատության մեջ են։ Ոստիկանների ու ցուցարարների միջև բախում էր տեղի ունեցել մայիսի 31-ին։ Այդ օրը 28 անձ է ձերբակալվել, ապա 27-ն ազատ են արձակվել՝ առանց մեղադրանք առաջադրելու։

Ընդդիմությունը մեղադրում է ոստիկանությանը իշխանության քաղաքական պատվերը կատարելու համար, որ նրանք ճնշում են ընդդիմադիր շարժումը։ Անցած շաբաթ դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանին կարմիրբերետավորների կողմից բռնության ենթարկելու վերաբերյալ բողոքից հետո քրեական գործ է հարուցվել։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ գործը հարուցվել է պաշտոնատար անձի կողմից բռնություն գործադրելու միջոցով ծառայողական լիազորություններն անցնելու կամ չարաշահելու հոդվածով։ Մեղադրյալներ, սակայն, դեռ, չկան։ ՆԳՆ-ն ծառայողական քննության արդյունքում դադարեցրել էր միջադեպին մասնակից ոստիկաններից մեկի լիազորությունները։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Արա Ղարագյոզյանին Factor TV-ի տաղավարում հարց ուղղեցինք՝ քաղաքական նշանակության գործերն ինչպե՞ս են քննում իրավապահները․ բողոքի ակցիաների մեկ ամսվա ընթացքում արդեն 24 մասնակից է մեղադրյալի կարգավիճակ ստացել՝ տարբեր հոդվածներով։ Ընդդիմությունն իր հերթին բարձրաձայնում է ոստիկանական բռնությունների մասին: Ոստիկանների շարքերում այս բողոքներից հետո, սակայն, դեռ մեղադրյալներ չկան։ Հայտնի է միայն, որ 24 ծառայողական քննության ու ուսումնասիրության արդյունքում միայն մեկ ոստիկանի լիազորություն է դադարեցվել, որը մյուս կարմիր բերետավորների հետ անցած երկուշաբթի ծեծել էր դաշնակցական պատգամավորին։

«Այս շաբաթներին ոստիկանական այնքան բռնություններ եղան, որ չենք հասցնում համաչափ արձագանքել, սա ժողովրդավարության հետընթաց է։ Միջադեպերից մեկի ժամանակ ոստիկանը «լիրբ» անվանեց Աննա Մկրտչյանին, ապշում եմ՝ ինչպես կարող է այսպես բացահայտ անպատժելիություն լինել։ Եթե ոստիկանին հարվածում են, ապա պետք է ակտիվիստի արարքին քրեաիրավական գնահատական տրվի․ ո՞նց կարող է ոստիկանն ի պատասխան հարվածել։ ՀՅԴ գրասենյակի մոտ միջադեպի ժամանակ ակնհայտ էր դառնում, որ պատգամավորին ծեծում էին ոստիկանները, սակայն մեղադրանք չառաջադրվեց որևէ ոստիկանի։ Սա ընտրովի արդարադատություն է, քանի որ բռնություն գործադրող ոստիկանները չեն պատժվում, միայն մեկին են ազատել աշխատանքի»,- ասաց իրավապաշտպանը։

Նա այս իրավիճակի պատճառը համարում է իշխանության կողմից Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումներ չիրականացնելը, որի հետևանքով համակարգը չմաքրվեց ժողովրդավարական պետության սկզբունքներին չհամապատասխանող իրավապահներից, և նրանց չփոխարինեցին պրոֆեսիոնալները։ Ըստ Ղարագյոզյանի՝ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ խուսափել մարդու իրավունքների խախտումներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան