ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է, թե «ՀՀ-ի չմտածված քայլերն անհնար կդարձնեն ՌԴ-ի հետ միասնական պաշտպանական տարածք ստեղծելու համատեղ աշխատանքին վերադարձը»

Լուրեր

10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս երկրների հետ միասնական պաշտպանական տարածք ստեղծելու համատեղ աշխատանքին վերադարձը։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա ասել է, թե «Երևանում, թվում է, կցանկանար օգտագործել պահն այն պայմաններում, երբ Արևմուտքը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում փոխգործակցության ամրապնդման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում»։

«Սակայն չմտածված որոշումները, որոնք կապահովեն Արմուտքի ամբողջական հասանելիությունն ազգային տվյալների բազային, երկրի անվտանգության համար զգայուն տեղեկատվությանը, ոչ միայն, ի վերջո, սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ այլ դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադարձին»,- ասել է Գալուզինը։

Նա վստահություն է հայտնել, թե Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին բխում է, առաջին հերթին, հայ ժողովրդի շահերից և ծառայում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։

«Անդամությունը կազմակերպությանը, ինչպես նաև մեր երկրի հետ սերտ կապերը ռազմական ոլորտում վերջին տասնամյակներում դարձել են անկախ Հայաստանի աստիճանական զարգացման առանցքային գործոն։ Ինչ էլ որ խոստանա Երևանին ավելի ակտիվ սիրահետող Արևմուտքը, այսօր որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի արդյունավետ այլընտրանքներ ՀԱՊԿ-ին չկան»,- նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Նա նաև հայտարարել է, թե մինչ Ռուսաստանն իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմամբ, Արևմուտքի նպատակները լրիվ հակառակն են։

«Հիմնական խնդիրներից մեկը Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների, մեր ընդհանուր ինտեգրացիոն նախագծերի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ԵԱՄ-ի խարխլումն է, դրանք ոսկոր են կոկորդում։ Այդ նպատակին հասնելու համար Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պատրաստ են ձեռնարկել ցանկացած քայլ, ներառյալ՝ Ռուսաստանի հարևան երկրներում ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի ապակայունացումը»,- ասել է Գալուզինը՝ հավելելով, թե «Արևմուտքին ձեռնտու է լարվածության օջախներ պահպանել հետխորհրդային տարածքում՝ թուլացնելու համար ՌԴ-ն, որն այնտեղ մնում է անվտանգության գլխավոր երաշխավորը»։