Հուսահատվում ես՝ գուցե ավելի լավ է ստվերո՞ւմ աշխատեմ․ ՀՀ եկած գործարարը՝ հարկային խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ալիկսան Թելնովը 2 տարի առաջ է Ռուսաստանից Հայաստան եկել։ Մարքեթինգի և ՏՏ ոլորտում ձեռնարկատիրությամբ է զբաղվում։ Հայկական ծագմամբ գործարարը հասցրել է նաև Հայաստանի քաղաքացիություն ստանալ։

«Երբ քաղաքացիություն ստացա, ձեռնարկություն բացեցի և տհաճորեն զարմացա այն օրենքներից, որոնցով Հայաստանի կառավարությունը կարգավորում է ձեռնարկատիրական գործունեությունը»,-ասում է նա։

Առաջին խնդիրը, որին բախվել է, այն է, որ բիզնեսի գրանցումից հետո հնարավոր չէ միանգամից անցնել հարկման պարզեցված ռեժիմին։ Դրա համար առանձին պետք է դիմում գրել.

«Այնտեղ մոտակայքում կա հարկային մարմնի գրասենյակ, և բարդ չէ մի կառույցից դուրս գալ, մտնել մյուսն ու հայտարարություն տալ, բայց չի կարելի, էլեկտրոնային ստորագրություն է պետք, որը ես չունեի։ Ես չէի կարողացել 2022 թվականից դա ստանալ, անձնագրային բաժանմունքներում հերթեր էին։ Փառք աստծո, ինձ հաշվապահի տվյալներ տվեցին, որը կարողացավ դա անել իմ փոխարեն»։
Բացի այդ, նրա խոսքով՝ հարկային մարմինն ամեն տարի ավտոմատ կերպով փոքր բիզնեսը տեղափոխում է ընդհանուր հարկման դաշտ, ինչը կրկին խնդիրներ է ստեղծում։

«Եթե Դուք ստեղծագործ մարդ եք ու ուզում եք վաճառել ձեր նկարները, կզարմանաք։ Ես շոկի մեջ էի․ հարկային մարմինն ամեն տարի ձեզ տեղափոխում է հարկման ընդհանուր դաշտ»,-նշում է գործարարն ու հավելում՝ այստեղ որևէ տրամաբանություն չկա։

«Երբ ինձ զանգեց հաշվապահս ու հարցրեց՝ Ալիկսան, Դուք երկարացնելո՞ւ եք ձեր հարկման պարզեցված ձևը, ես պատասխանեցի՝ իհարկե։ Չե՞ որ եթե ես հայտարարել եմ, որ աշխատում եմ հարկման պարզեցված ռեժիմով, դա պետք է գործի մինչև այն պահը, երբ ես հակառակը կհայտարարեմ։ Այդպես բոլոր տեղերում է, այդպես նորմալ է, բայց ոչ Հայաստանում»,- զարմանքը չի թաքցնում նա։
Ալիկսան Թելնովին ընդունել ու լսել են ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Ասում են՝ որոշ խնդիրներ կարգավորման փուլում են։

«Նրա ներկայացրածների մի մասը մեզ համար ընդունելի են, և մենք այդ ուղղությամբ արդեն իսկ համապատասխան առաջարկություններով հանդես ենք եկել։ Հայաստանի հարկային օրենսդրության մեջ հստակ կարգավորում կա՝ ամեն ինչ տեղի է ունենում էլեկտրոնային միջավայրում»,- ասում է ֆինանսների նախարարության ներկայացուցիչը։
Ու խնդիրը ոչ թե էլեկտրոնային համակարգն է ինքնին, այլ էլեկտրոնային ստորագրությունը, քանի որ, օրինակ, ID քարտեր արագ չի ստացվում ստանալ։

Ինչ վերաբերում է ընդհանուր հարկման ռեժիմում ավտոմատ գրանցմանը, նախարարության ներկայացուցիչը նշում է․ նախկինում հակառակ կարգավորումն է եղել, որն իր հետ այլ խնդիրներ է բերել։

Ալիկսան Թելնովը խնդրահարույց է համարում նաև այն, որ Հայաստանում ձեռնարկատերը պարտավոր է վճարել հաշվապահին, նույնիսկ եթե նա գործարքներ չի իրականացրել.

«Կարծում եմ՝ հարկային մարմինն ամբողջովին չի պատկերացնում՝ հաշվապահությունը ինչքան է վախեցնում մարդկանց։ Նրանց թվում է՝ եթե իրենք կարող են հեշտությամբ լրացնել փաստաթղթերը, ուրեմն դա բոլորը կարող են անել։ Օրինակ՝ մարդը 50 տարեկան, ամբողջ օրը զբաղված է եղել վերանորոգման աշխատանքով, հոգնած վերադարձել է տուն, նստում է համակարգչի առաջ, բացում է Microsoft Excel-ը ու անսխալ մուտքագրում է բոլոր անհրաժեշտ տվյալները, ստորագրում է էլեկտրոնային ստորագրությամբ ու ուղարկում է․ այդպես չի լինում»։
Թելնովը որպես օրինակ նշում է՝ Ռուսաստանում ամբողջ գործընթացն արվում է բանկերի միջոցով։

«Բանկը գիտի քո ողջ շրջանառությունը, 5-6 տոկոս հաշվելն այնքան էլ բարդ չէ։ Շատ հեշտ է հաշվելն ու հարկային մարմին ուղարկելը։ Կարիք չկա ամեն ամիս վճարել տասնյակ հազարավոր դրամներ հաշվապահին, որ հաշվետվություն ներկայացնի»։

Այս համատեքստում Թելնովը մեծ հետքայլ է համարում կառավարության նոր նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել շրջանառության հարկն ու աստիճանաբար հրաժարվել դրանից։
«Շրջանառության հարկի կրկնապատկումն ընդհանուր առմամբ մեծ, էական բարձրացում է։ Կարծում եմ՝ ծառայությունների ու առևտրի ոլորտում 10 % հարկ վերցնելը բարձր է։ Նրանք ասում են, որ չեն բարձրացնում հարկը, ու այն հնարավոր է նվազեցնել, եթե ներկայացնես ողջ փաստաղթերը»։

Ալիկսան Թելնովը զարմացած է, թե որքան շատ են Հայաստանում ստվերում աշխատողները։ Նույնիսկ հասցրել է սեփական ուսումնասիրությունն իրականացնել։
«Ես 5-6 վարպետների եմ դիմել՝ վերանորոգում, սանտեխնիկի աշխատանք, պատուհանների ջերմամեկուսացում, ջեռուցման կաթսայի տեղադրում․ ես բոլորին հարցրել եմ՝ ոչ մեկը գրանցված չէ։ Քայլեք Վերնիսաժով, այնտեղ տարբեր վարպետներ կան․ թևնոցներ, մատանիներ, նկարիչներ՝ շատ գեղեցիկ արվեստի մեծ դաշտ, հարցրեք՝ դուք նկարներ եք վաճառում, որպես ձեռնարկատեր գրանցվա՞ծ եք, և ահա ձեզ պատասխանը. 90 տոկոսն աշխատում է ստվերում»,- ասում է գործարարը։

Բացի այդ՝ հարկային հաշվետվություններն ընդունվում են միայն հայերենով։ Անգլերենով հաշվետվություն ներկայացնելու հնարավորություն չլինելը խնդիր է արտերկրից եկած գործարարների համար։
«Զարմանալ չէ, որ ՏՏ ոլորտի մասնագետներից շատերըը, որ եկան այստեղ 2022 թվականին, հեռացան Հայաստանից։ Շրջանառության 5 տոկոս հարկը բարձր չէ, բայց եթե բացի դրանից պետք է այդքան փաստաթուղթ լրացնել, այդքան հաշվետվություն ներկայացնել, հուսահատվում ես ու մտածում՝ միգուցե ես ավելի լավ է մի փոքր քիչ վաստակեմ, ստվերում աշխատեմ, բայց հաշվետու չլինեմ»,- իր վարկածն է ներկայացնում Թելնովը։

Ֆինանսների նախարարությունում համաձայն են, որ այստեղ ևս խնդիր կա։

Հայաստանում ՌԴ քաղաքացիություն ունեցող անձանց կողմից գրանցված կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի թիվը 2022 թ-ին եղել 7,338։ 2023 թ-ին այս թիվը կտրուկ նվազել է` հասնելով 4,892–ի, տեղեկացնում է ՊԵԿ-ը։ ՌԴ քաղաքացի անհատ ձեռնարկատերերը 2022 թ-ին 4 961-ն էին, իսկ արդեն 2023 թվականին` 3857-ը։ Ընդհանուր առմամբ՝ 2020-ից 2024 թվականի մայիս Հայաստանում ՌԴ քաղաքացիություն ունեցող անձի կողմից գրանցվել է 14,182 կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր, որից 1,372-ը կամ շուրջ 10 %-ը լուծարվել է։

Ալիկսան Թելնովի կարծիքով՝ այս նվազման պատճառները հարկային քաղաքականությունն են և բարդացված ընթացակագերը։ Նա նույնիսկ կայք է պատրաստել, որտեղ ներկայացրել է Հայաստանի բիզնես միջավայրում եղած խնդիրները։ Ֆինանսների նախարարությունից արձագանքում են․ խնդիրներին տեղյակ են, ՏՏ ոլորտն էլ առանձին ուսումնասիրել են։
«Քանակի ներսում կան որոշակի փոփոխություններ, որոշները թողնում են, տեղափոխվում են այլ երկրներ, բայց նաև օբյեկտիվության համար նշենք, որ կա նաև ուղիղ հակառակ տենդենցը, կան բավականին խոշոր տնտեսվարող սուբյեկտներ, որոնք եկել են արդեն 2023-ին։
Նախատեսվում է առաջարկությունները արագ քննարկել այլ գերատեսչությունների հետ և համաձայնության դեպքում օրենսդրական համապատասխան փոփոխություններ իրականացնել, նշում է ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան