Հայաստան-Ադրբեջան հարցերից մինչև Սիրիա և Իրաք․ ինչպես Ռաիսիի մահը կազդի Թուրքիա-Իրան աշխարհաքաղաքական մրցակցության վրա․ անդրադարձ

Լուրեր

14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
Բոլորը

Թուրքիայի կողմից Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի համար ազգային սգո և փառաբանության օր հայտարարելը չի ​​հարթում երկու երկրների միջև առկա բազմաթիվ աշխարհաքաղաքական տարաձայնությունները: Այս մասին ասվում է Al Monitor-ի անդրադարձում։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահը, ԱԳ նախարարն ու մյուս պաշտոնյաները մահացել են մայիսի 19-ին, երբ նրանց ուղղաթիռը կործանվել է Թեհրան վերադառնալիս։

Լրատվամիջոցը նշում է, որ Թեհրանի խնդրանքով Անկարան ուղարկել էր իր Akinci անօդաչու թռչող սարքը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գովել է հանգուցյալ իրանցի գործընկերոջը և հայտարարել սգո օրվա մասին՝ «Իրանի ժողովրդի կրած խորը վիշտը կիսելու համար»։

Ռաիսիի մահը ջրի երես է հանել թուրքական թերահավատությունը Իրանի նկատմամբ։ Որոշ թուրքեր հնչեցրել են Իրանի նախագահի մականունները, ինչպիսիք են «Թեհրանի դահիճը» և «կախված դատավորը», որոնք նրան տրվել են 1988 թվականին ռեժիմի մի քանի հազար հակառակորդների մահապատժի գործում դերակատարման համար: Շատերն էլ կասկածի տակ են դրել Էրդողանի որոշումը պաշտոնական սգո օր հայտարարելու վերաբերյալ: Քննադատները նշում են, որ Ռաիսիի վարչակազմը նման քաղաքավարություն չի ցուցաբերել Թուրքիայում 2023 թվականին տեղի ունեցած կրկնակի երկրաշարժերից հետո։ Միևնույն ժամանակ, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերն իրենց լսարանին հիշեցրել են Ռաիսիի կոշտ դիրքորոշման մասին իրանցի կանանց և հիջաբի պարտադիր օրենքների մասին՝ Մահսա Ամինիի սպանությունից և 2022 թվականին Իրանը ցնցած զանգվածային ցույցերից հետո:

Սակայն, ըստ Al-Monitor-ի փորձագետների, Թուրքիայի հետ անվստահության զգացումը և աշխարհաքաղաքական բազմաթիվ խնդիրները կդադարեցեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը զբաղված է իրավահաջորդի ընտրությամբ։ Մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան և Իրաքի հարցերը մարտահրավեր են նետելու Անկարայի և Թեհրանի հարաբերություններին։

Ինստիտուցիոնալ անվստահություն և մրցակցություն ԱԹՍ-ների հետ կապված

Թուրքիան և Իրանը համագործակցում են այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են առևտուրը և էներգետիկան և, ընդհանուր առմամբ, համաձայնության են գալիս Պաղեստինի հարցում։ Բայց նրանք նաև տարաձայնություններ ունեն տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ, ներառյալ Հայաստան-Ադրբեջան, Իրաք, երբեմն՝ Սիրիա:

«Նույնիսկ թուրքական անօդաչու թռչող սարքի կողմից Ռաիսիի կործանման վայրի նույնականացումը մրցակցության աղբյուր դարձավ։ Նույնիսկ եթե հայտարարություններն ու ցավակցությունները դրական են, աշխարհաքաղաքական իրողությունները ճնշում են»,- լրատվամիջոցին ասել է Իրանի և Մերձավոր Արևելքի հարցերով վերլուծաբան Արիֆ Քեսքինը:

Մինչ թուրքական լրատվամիջոցներն ուղիղ հեռարձակում էին Akinci-ի առաքելությունն Իրան, որը, ըստ թուրքական կողմի, հայտնաբերել էր Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրը, Իրանում շատ լրատվամիջոցներ և դիտորդներ, ինչպես նաև ԳՇ-ն հերքում են այս տեղեկությունները։

Գիտական ​​հետազոտությունների և Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Պարսից ծոցի ուսումնասիրությունների խմբի տնօրեն Ջավադ Հեյրան-Նիայի խոսքով՝ Ռաիսիի մահը որևէ փոփոխության չի հանգեցնի, հատկապես՝ Թուրքիայի հետ հարաբերություններում։

«Թեհրանի հարաբերություններն Անկարայի հետ ուղեկցվել են վերելքներով և վայրէջքներով, սակայն աշխարհագրական մերձությունը մի տեսակ պրագմատիզմ է առաջացրել Իրանի արտաքին քաղաքականության մեջ»,- ասել է նա։

Իրաքը, Զարգացման ճանապարհի նախագիծը և PKK-ն

Իրաքը, հավանաբար, ամենադժվար խնդիրն է, որն ազդում է Թուրքիա-Իրան հարաբերությունների վրա: Զարգացման ճանապարհի նախագիծը, որը կապելու է Իրաքի Մեծ նավահանգիստը Պարսից ծոցի մոտ գտնվող Ալ-Ֆաուում Թուրքիայի Միջերկրական ծովի ափին, այնուհետև Եվրոպային՝ նոր երկաթուղային և ճանապարհային ցանցերի միջոցով, այժմ ունի ֆինանսական աջակցություն ԱՄԷ-ից և Կատարից։ Անկարան մտահոգված է, որ Թեհրանը կօգտագործի իր զգալի ազդեցությունն Իրաքում զինված խմբավորումների վրա՝ նախագծի իրականացումը խափանելու համար: Իրանն անհանգստացած է, որ նախագիծը կնվազեցնի իր  նշանակությունը տարածաշրջանային և համաշխարհային տրանսպորտային և լոգիստիկ ցանցերում: Մեկ այլ խնդիր է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK)։ Այս ամսվա սկզբին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը բացահայտ քննադատել է Իրանին PKK-ի հարցով, որից Անկարան հիմնականում խուսափում էր անցյալում։

Հայաստան-Ադրբեջան

Լրատվամիջոցը գրում է, թե Թեհրանն անհանգստացած է Թուրքիայի և Ադրբեջանի միջև սերտ կապերով ու այն հնարավորությամբ, որ նրանք կարող են կարգավորել հարաբերություններն իր դաշնակից Հայաստանի հետ: Նշվում է, թե 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո Թեհրանը և Մոսկվան միաժամանակ փորձել են աջակցել Երևանին, սակայն Ռուսաստանի ուշադրությունը 2022 թվականի փետրվարից կենտրոնացած է Ուկրաինայի վրա։

«Մի հրատապ հարց է «Զանգեզուրի միջանցքը», որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավին, որը գտնվում է Թուրքիայի, Հայաստանի և Իրանի միջև: Թեհրանն անհանգստացած է, որ ուժի կիրառմամբ, թե Երևանի հետ համաձայնագրի միջոցով Անկարան և Բաքուն կարող են վերջնական տեսքի բերել «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը և Իրանին զրկել Կովկասի և Ռուսաստանի հետ իր ճանապարհային կապերից»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է նաև, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև նրանց տնտեսական և աշխարհաքաղաքական դիրքերի բարելավումը կարող է հանգեցնել Իրանի ադրբեջանական փոքրամասնության անջատողական տրամադրություններին: Թեհրանը շատ զգոն է իր որոշ քաղաքացիների շրջանում պանթյուրքիստական ​​տրամադրությունների ի հայտ գալու հարցում:

ՀԱՄԱՍ-ի վրա ազդեցություն

Չնայած Թուրքիան և Իրանը քննադատում են Գազայի դեմ Իսրայելի պատերազմը և սատարում են անկախ Պաղեստին պետությանը, նրանք նաև պայքարում են ՀԱՄԱՍ-ի վրա ազդեցության համար: Այս համատեքստում Թուրքիան և Իրանը տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ: Իրանը հստակ հավատարիմ չէ երկու պետությունների լուծմանը և ցանկանում է ՀԱՄԱՍ-ին պահել իր «դիմադրության առանցքում»: Թուրքիան պաշտպանում է անկախ պաղեստինյան պետության գաղափարը։ Էրդողանի վարչակազմը ցանկանում է, որ ՀԱՄԱՍ-ը մնա «Մուսուլման եղբայրների» տիրույթում։

Սիրիա

Թեև այս օրերին Սիրիայի հարցը քնած վիճակում է, սակայն 2011 թվականին այստեղ տեղի ունեցած քաղաքացիական պատերազմն այն էր, ինչը թունավորեց Թուրքիա-Իրան հարաբերություններում տարիների դրական միտումները: Մինչ Անկարան աջակցում էր ընդդիմությանը և զինված խմբավորումներին ընդդեմ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, Թեհրանն աջակցում էր իշխանություններին։ Սակայն ԻԼԻՊ-ի առաջացումը կրկին ստիպեցին Թուրքիային և Իրանին համագործակցել: Ռուսաստանի հետ միասին՝ երեք երկրները ձևավորել էին, այսպես կոչված, Աստանայի գործընթացը, որի նպատակն էր քաղաքական լուծում գտնել, բայց գործընթացն այլ բան չի արել, քան Սիրիայում պատերազմը «սառեցնելը»։

Էմմա Չոբանյան