Մեկուսացման մեջ է 7 գյուղ, խանութների մոտ հերթեր են․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր հայտնի դարձավ, որ է Դեբեդի վարարման և հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի։ 429 բնակիչ է տարհանվել, մեծ մասը հարազատների մոտ են տեղավորվել, նշել է ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանը: Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով Մեծ Այրում բնակավայրը հայտնվել է մեկուսացման մեջ, երեկվանից գյուղ ելումուտ չկա։ Կան հաղորդումներ, որ Ճոճկան, Շամլուղ, Փոքր Այրում, Քարկոփ և կողքի գյուղերի մուտքերը ևս երկկողմանի փակ են։

ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ Ախթալայի կամրջի փլուզման հետևանքով կապը կտրված է Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում, Ճոճկան, Փոքր Այրում, Բենդիկ, Քարկոփ բնակավայրերի հետ, որտեղ շուրջ 5500 բնակիչ կա։ Նիկոլ Փաշինյանը արատակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել՝ Լոռիում և Տավուշում աղետի կապակցությամբ։ Վարչական ղեկավարների աշխատանքային խմբեր են ձևավորված` կարիքների մշտադիտարկման նպատակով։ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ, Բագրատաշեն-Պտղավան ավտոճանապարհները և Հաղարծին տանող ավտոճանապարհը՝ միակողմանի, hայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը: Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, որ այսօր Փոքր Այրում բնակավայրում է, ուղիղ տեսակապով Factor TV-ին հայտնեց, որ բլոկադայի մեջ են հայտնվել ինչպես Փոքր Այրումը, այնպես էլ շրջակա գյուղերը․ «Ջրհեղեղը քանդել է կամուրջներ, ճանապարհներ, և մենք օրինակ Ալավերդի, Վանաձոր, Վրաստան, Տավուշ չենք կարող գնալ, կապ կա միայն այս մի քանի գյուղերի միջև։ Իզոլացիայի մեջ ենք՝ խանութների մոտ մեծ հերթեր են, արտաքին աջակցություն եթե չլինի, սննդի և դեղորայքի խնդիրներ կառաջանան, խանութների մոտ հերթեր են։ Ըստ էության, այս պահի դրությամբ՝ Ալավերդիում 7 գյուղ հայտնվել է մեկուսացման մեջ ջրհեղեղի պատճառով»։ Նա նշեց, որ Դեբեդը հունից դուրս է եկել նաև մարդու գործունեության արդյունքում, երբ տասնամյակներ շարունակ նվաճվել են գետին պատկանող տարածքները, և շինարարություն անելիս ռիսկերի գնահատում չի արվել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան