ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Լուրեր

07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
Բոլորը

Մայիսի 2-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը․ տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Նախագծերի փաթեթի ընդունման հիմքում դրված են Կառավարության ծրագրով նախանշված հետևյալ նպատակները.

1) շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի (ԱԱՀ-ի համակարգի) շրջանակներում ձևավորվող հարկային բեռերի տարբերության կրճատում
2) շրջանառության հարկ վճարողների ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու տնտեսական խթանների ձևավորում, գործարքների փաստաթղթավորման մշակույթի ամրապնդում

3) գործունեության որոշ տեսակների դուրս բերում միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի արտոնյալ համակարգերից՝ դրանով իսկ այդ համակարգերը դարձնելով ավելի հասցեական։

Շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացման և փաստաթղթավորման խթանների վերաբերյալ առաջարկվում է՝

• գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել (հիմնականում՝ կրկնակի չափով) շրջանառության հարկի՝ ներկայումս գործող դրույքաչափերը,

• ընդլայնել փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորությունների շրջանակը՝ այն նախատեսելով նաև արտադրության և ծառայությունների ոլորտների համար (ներկայումս այդ հնարավորությունն առկա է միայն առևտրի և հանրային սննդի կազմակերպման ոլորտների համար),

• հնարավորություն ստեղծել, որպեսզի ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական (արդյունավետ) դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափերն են:

Գործունեության տեսակների վերաբերյալ առաջարկվում է սահմանել, որ 2025թ. հունվարի 1-ից՝

․ փաստաբանական և նոտարական գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում (պետք է տեղափոխվեն ԱԱՀ-ի համակարգ),

• հետևյալ գործունեության տեսակները չեն կարող իրականացվել միկրոձեռնարկատիրության համակարգում (պետք է տեղափոխվեն շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի համակարգ)․

– մարզերում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունը,

– վարսավիրական, մարմնի խնամքի ծառայությունների մատուցումը,

– սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման գործունեությունը,

– ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայությունների մատուցումը,

– միջնորդական այդ թվում՝ անշարժ գույքի առքուվաճառքի և կամ վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման տրամադրման գործունեությունը,

– ծրագրային ապահովման մշակման գործունեությունը,

– փորձաքննական ծառայությունների մատուցումը,

– շինարարական աշխատանքների կատարումը, ճարտարապետական նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացումը, անշարժ գույքի գնահատման և չափագրման գործունեության իրականացումը: