Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Սոցիալական ցանցերում այսօր քննադատության ալիք է բարձրացրել Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակված ուղերձը։ Շատերը վարչապետին մեղադրում են ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի փոխարեն Մեծ եղեռն արտահայտությունն օգտագործելու համար։ Factor TV-ն ուսումնասիրել է ուղերձի տեքստը՝ պարզելու, թե որքանով են քննադատությունները հիմնավոր։

Այսպիսով՝ պնդումները, թե Փաշինյանն ամբողջությամբ խուսափել է «ցեղասպանություն» եզրույթից, ճիշտ չեն։ Այս տարվա ուղերձում Փաշինյանը 3 անգամ գործածել է «Հայոց ցեղասպանություն», 1 անգամ՝ «ցեղասպանություն» և 11 անգամ «Մեծ եղեռն» եզրույթները։ Պատկերն առավել ուշագրավ է դառնում նախորդ տարիների ուղերձների համեմատությամբ։

Այսպես․ 2019 թվականին վարչապետի ապրիլքսանչորսյան ուղերձի տեքստում 1 անգամ օգտագործվել է «Մեծ Եղեռն», 2-ական անգամ՝ «Հայոց ցեղասպանություն» և «ցեղասպանություն» արտահայտությունները։ 2020-ին Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում 11 անգամ գործածել է «Հայոց ցեղասպանություն», 6 անգամ «ցեղասպանություն» և միայն 2 անգամ «Մեծ եղեռն»։

«Հայոց Մեծ եղեռն» ձևակերպումը 2021-ի ուղերձում միայն մեկ անգամ է հնչում, իսկ «Հայոց ցեղասպանություն»-ն ուղերձի տեքստում հանդիպում է 6 անգամ, ևս 3 անգամ՝ «ցեղասպանություն» արտահայտությունը։ 2022-ին «Մեծ եղեռն»-ը Փաշինյանի ուղերձում հիշատակվում է 3 անգամ, «Հայոց ցեղասպանություն»-ը՝ 1 անգամ, «ցեղասպանություն»-ը՝ 4 անգամ։

2023-ին վարչապետը կրկին մեկ անգամ է գործածել «Մեծ եղեռն»-ը, իսկ «Հայոց ցեղասպանություն»-ը հիշատակվել է 3 անգամ։ Ստացվում է՝ «Մեծ եղեռն» եզրույթն ամենաշատ կիրառությունն ունեցել է հենց այս տարվա ուղերձում։

Թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նշում է՝ չնայած Ցեղասպանություն և Մեծ եղեռն բառերի էության մեջ չկա տարբերություն, այնուամենայնիվ, Մեծ եղեռն արտահայտությունն իրավական գնահատական չի պարունակում, այնինչ ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչված տերմին է։

Ցեղասպանություն և Մեծ եղեռն եզրույթների միջև կա՞ տարբերություն․ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ադրանիկ Քոչարյանն էր Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հարցնում լրագրողին։

Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետն իր ելույթներում ցեղասպանություն եզրույթի փոխարեն օգտագործում Մեծ եղեռն տերմինը․ լրագրողի հարցին ի պատասխան՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշել էր՝ «ցեղասպանություն» բառից հրաժարվելու հարց իշխանության օրակարգում չկա։

Քննադատության տեղիք էր տվել նաև Անդրանիկ Քոչարյանի մեկ այլ միտք․ խոսելով ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին՝ նա կարծիք էր հայտնել, թե ցեղասպանության թանգարանում, նկարներից բացի, պետք է լինեն նաև բոլոր նահատակվածների անուն-ազգանունները։ Պատմաբան Հայկ Դեմոյանը կարծում է՝ ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջացման մասին Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը պետք է հստակ գնահատականի արժանանա։

Վարչապետի ուղերձում Մեծ եղեռնն է գերակշռում, թե՞ ցեղասպանությունը․ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ այդքան էլ էական չէ։ Ըստ նրա՝ ավելի վտանգավոր է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը։

Արդյո՞ք Հայաստանը փոխել է իր պաշտոնական քաղաքականությունը ցեղասպանություն եզրույթը կիրառելու շուրջ․ չնայած ՔՊ-ի ներկայացուցիչները հերքում են նման պնդումները, իշխանության ընդդիմախոսները պնդում են՝ Թուրքիայի կողմից այս հարցում ճնշում կա։

Հիշեցնենք՝ Էրդողանը երեկ խոսելով թեմայի մասին՝ ասել է, թե ժամանակն է մի կողմ դնել, իր ձևակերպմամբ, անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել ժամանակի իրողությունների հետ, քան գործել հորինված պատմություններով։ Էրդողանը նշել է, որ այժմ այս ամենը հասկանում է նաև Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան