Անհամաչափ ուժի կիրառում, լրագրողների հանդեպ ճնշումներ, ակտիվիստների հետապնդում․ Amnesty International-ի զեկույցը ՀՀ-ի մասին

Լուրեր

27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակված տարեկան զեկույցում անդրադարձել է ՀՀ-ում բողոքի ցույցերի ժամանակ ուժի անհամաչափ կիրառմանը։

«Փողոցային բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների կողմից բռնության դեպքերի, ինչպես նաև ոստիկանության կողմից անտեղի, անհամաչափ և երբեմն անկանխատեսելի ուժի կիրառման մասին պարբերաբար հաղորդումներ են եղել։ 2023թ․ սեպտեմբերի 19-ին հազարավոր մարդիկ հավաքվել էին մայրաքաղաք Երևանում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը և բողոքելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակման դեմ։ Որոշ ցուցարարներ կոտրել են կառավարական շենքերի պատուհանները և բախվել ոստիկանների հետ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հայտնել է, որ ոստիկանությունը երբեմն կիրառել է «անհամաչափ և անխտիր ուժ», ներառյալ՝ ծեծը, խլացուցիչ նռնակներով կրակել է անմիջապես ամբոխի մեջ՝ առանց նախազգուշացման: Հաղորդվում է, որ ավելի քան 140 ցուցարար բերման է ենթարկվել, ավելի քան 30-ը վիրավորվել է: Ցուցարարների մեծ մասն ազատ է արձակվել առանց մեղադրանքի, իսկ ոմանք ենթարկվել են վարչական և քրեական հետապնդումների: Մինչև տարեվերջ ոստիկանության կողմից ուժի ապօրինի կիրառման մասին հաղորդումների արդյունավետ հետաքննություն չի իրականացվել»,- ասվում է զեկույցում։

Խոսքի ազատություն

Լրատվամիջոցների միջավայրը հիմնականում եղել է ազատ և բազմակարծիք, բայց խորապես բևեռացված է եղել Լեռնային Ղարաբաղի հարցի և Ադրբեջանի հետ հակամարտության հարցում: Միջազգային դիտորդները նաև արձանագրել են ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակ:

Մարտին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ECRI) ողջունել է 2022 թվականի հուլիսին դրույթի ապաքրեականացումը, որը պատժում էր պետական պաշտոնյաներին և հասարակական գործիչներին վիրավորողներին: Պահպանվում են մտահոգությունները՝ կապված այն լրագրողների անվտանգության հետ, որոնք շարունակում էին ճնշումների, վիրավորանքների և բռնության ենթարկվել կառավարության աջակիցների կողմից։

Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ

Ոչ մի էական առաջընթաց չի գրանցվել 2020 թվականին Ադրբեջանի հետ զինված հակամարտության ընթացքում ռազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի այլ խախտումների հետաքննության, ինչպես նաև ենթադրյալ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Հոկտեմբերի 3-ին խորհրդարանը քվեարկեց ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու օգտին:

Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում հայկական ուժերի կողմից նախկինում տեղադրված ականները շարունակում են մահացու վտանգ ներկայացնել և կանխել տեղահանվածների անվտանգ վերադարձը։

Անդրադառնալով փախստականների իրավունքներին՝ կազմակերպության զեկույցում ասվում է, որ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին մի քանի օրվա ընթացքում Հայաստան է տեղահանվել ավելի քան 100,000 մարդ, փաստացիորեն, Լեռնային Ղարաբաղի ամբողջ էթնիկ հայ բնակչությունը: Հայաստանի իշխանությունները հիմնականում բավարարել են մեծ թվով փախստականների ժամանակավոր կարիքները: Մտահոգությունները, այնուամենայնիվ, մնացել են՝ կապված երկարատև լուծումների և համապատասխան բնակարանների, եկամուտների և աշխատանքի հասանելիության հետ:

Արդար դատաքննության իրավունքին անդրադարձում ասվում է, որ մի քանի փաստաբաններ հայտնել են, որ ենթարկվել են հետապնդումների և դաժան վերաբերմունքի ոստիկանության կալանավայրերում իրենց պաշտպանյալներին այցելելու և իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:

Առողջ միջավայրի իրավունքին անդրադառնալով՝ միջազգային կազմակերպությունը նշել է, որ փետրվարին իշխանությունները հայտարարել են, որ Ալմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կվերսկսվի՝ չնայած շրջակա միջավայրին հնարավոր վնասների վերաբերյալ առկա մտահոգություններին: Նախագծին դեմ հանդես եկող ակտիվիստները շարունակել են հետապնդվել, այդ թվում՝ դատական հայցերի միջոցով: