Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է. Freedom House

Լուրեր

11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Freedom House միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Nations in transit 2024» զեկույցը, որում Հայաստանը հնարավոր 100-ից ստացել է 35 միավոր և դասվել «Անցումային կամ հիբրիդային ռեժիմ» ունեցող երկրների շարքին։ Ըստ զեկույցի՝ Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա բացասաբար է ազդել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը:

«2023 թվականին Հայաստանում ամենակարևոր քաղաքական գործընթացներն ու մտահոգությունները բխում են անվտանգության խնդիրներից, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հարաբերություններից և չճանաչված, բայց փաստացի անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Հայաստանում հայտնի է որպես Արցախ) 10-ամսյա շրջափակումից, և սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից հետո անջատված անկլավի հետագա էթնիկական զտումներից։
Հայերի ամենակարևոր մտահոգությունները ոչ միայն եղել են ազգային անվտանգության այս խնդիրները, այլև ձևավորել են ներքաղաքական լանդշաֆտը, որտեղ ընդդիմությունը և բնակչության մեծ հատվածը քննադատում են կառավարությանը Լեռնային Ղարաբաղի հարցում քաղաքականության ձախողումների համար»,-ասված է զեկույցում։
«Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով»,-ասված է զեկույցում։

Զեկույցում 2023 թ․ ներքին քաղաքական կյանքն ավելի կայուն է գնահատվում։ «Նախորդ երկու տարիների համեմատ, երբ տեղի են ունեցել սահմանադրական ճգնաժամ, հեղաշրջման փորձ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ընդդիմության երկարատև բողոքի ցույցեր և պառլամենտական բոյկոտներ, 2023-ին Հայաստանի ներքին քաղաքականությունն ավելի կայուն էր՝ քաղաքական գործունեությունը հիմնականում կենտրոնացած էր Ազգային ժողովում։ Հայաստանը շարունակել է էական բարեփոխումներ իրականացնել՝ կապված դատական համակարգի, հակակոռուպցիոն ջանքերի, տարածքային կառավարման, կրթության և սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա»։
Սրա հետ մեկտեղ, իրավապաշտպան կազմակերպությունը հանրապետության քաղաքական ոլորտում ընդգծված բևեռացում է նշում։

«Հայաստանյան քաղաքականությունը մնում է խիստ բևեռացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որը իշխանություն է 2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր, և նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորած նախահեղափոխական քաղաքական էլիտայի կուսակցությունների ու վստահված անձանց միջև։ Այնուամենայնիվ, այս բևեռացումը հիմնականում սահմանափակվում է յուրաքանչյուր խմբի հիմնական կողմնակիցներով, մինչդեռ բնակչության ճնշող մեծամասնությունը քաղաքականապես անտարբեր է, ինչը ցույց են տալիս հարցումները և ընտրողների ցածր մասնակցությունը: Պասիվ, անկազմակերպ պառլամենտական ընդդիմության ֆոնին և այն ակնարկներին, որ «Քաղաքացիական պայմանագրի» երբեմնի չվիճարկվող ժողովրդականությունը այժմ նվազել է, Փաշինյանի կուսակցությունը սկսել է կենտրոնանալ Հայաստանի մարզերի (մարզերի) մակարդակով իշխանության ամրապնդման վրա՝ ամրապնդելով մարզային կուսակցական կառույցները և փորձելով վերականգնել այն համայնքների վերահսկողությունը, որտեղ նա նախկինում պարտվել էր ընտրություններում»,-ասված է զեկույցում։
Դրանում նաև անդրադարձ է եղել ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քրեական գործերին։
«2023 թվականին ավարտվեցին նախկին նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի երկու կարևոր կոռուպցիոն դատավարությունները. Քոչարյանի գործով դատավորը դեկտեմբերին փակեց նրա գործը՝ առանց արդարացնելու կամ դատապարտելու նրան, վաղեմության ժամկետի լրանալու կապակցությամբ։ Նա հերքել էր իր դեմ ներկայացված կոռուպցիոն մեղադրանքները: Դատախազները սեպտեմբերին կարճել են Սարգսյանի դեմ քրեական գործը` հայտարարելով, որ կոռուպցիոն մեղադրանքները հաստատող ապացույցներ չեն գտել»,-ասված է զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ  Հայաստանը հակակոռուպցիոն ռազմավարություն է ընդունել 2023-26 թվականների համար։ Եվրախորհրդի GRECO խումբը, գնահատելով Հայաստանի կառավարության առաջընթացը, եզրակացրել է, որ 2015-ից տրված 18 հանձնարարականներից 9-ը կատարվել է բավարար չափով, մյուս 9-ը՝ մասամբ։ Մի քանի լրագրողական հետաքննություններ բացահայտել են պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից անշարժ գույքի շահավետ գնով ձեռքբերում կամ պաշտոնյաների հետ կապ ունեցող ընկերություններից առանց մրցույթի պետգնումների դեպքեր։

Դրանում նաև նշվում է, որ 2023 թվականին մի քանի հետադիմական օրենսդրական նախաձեռնություններ եղան Կառավարության ու իշխող կուսակցության պատգամավորների կողմից՝ տեղեկատվության ու խոսքի ազատության վերաբերյալ։ Ուշադրության արժանի է Կառավարության նախաձեռնությամբ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում ավելացված նոր սահմանափակումը, որը թույլ է տալիս մերժել պաշտոնական տվյալների տրամադրումը, եթե հայցվող պատասխանը պարունակում է «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»: