Ադրբեջանն առաջարկել է Արցախի Բերձորին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ շնորհել

Լուրեր

16.05.2024 | 23:39
Խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար. Էրդողան
16.05.2024 | 23:24
ԱՄՆ-ում եղբայրները դատարանի առջև են կանգնել՝ 12 վայրկյանում 25 միլիոն դոլարի կրիպտոարժույթ գողանալու համար
16.05.2024 | 23:11
Կիրանցում կա 4 շինություն, որը չի մնում ՀՀ տարածքում. Արմեն Գրիգորյան
16.05.2024 | 22:54
Ադրբեջանում Կուր գետը դուրս է եկել ափերից ու հեղեղումներ առաջացրել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.05.2024 | 22:40
Ավինյանն ու Վալերի Պեկրեսն անդրադարձել են երկուստեք գործակցությանը
16.05.2024 | 22:27
Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի հեղինակին ցմահ ազատազրկում է սպառնում
16.05.2024 | 22:12
Բրյուսելը հետաքննություն է սկսել Meta-ի դեմ՝ անչափահաս օգտատերերի անբավարար պաշտպանության համար
16.05.2024 | 21:57
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուն հայտնել է կուսակցությունը փակելու և քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին
16.05.2024 | 21:44
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.05.2024 | 21:30
Տավուշում նոր պաշտպանական գծերն ամուր կլինեն․ հսկայական բունկերներ են՝ հագեցած լավ դիրքերով․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 21:14
ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում
16.05.2024 | 21:02
«Մարզպետը պետք է կատարի մեր պահանջը». դասադուլ և գործադուլ Բյուրականի դպրոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 20:43
Հայաստանում սնկից այս տարի թունավորվել է 8 մարդ. ԱՆ-ն զգուշացնում է
16.05.2024 | 20:30
Ադրբեջանը ստիպված կլինի զորքերը հետ քաշել ՀՀ 31 գյուղի տարածքներից․ Ալմա Աթայի հռչակագիրը պիտի կիրառվի հարավում. Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 20:25
ՀՀ ԱԳ փոխնախարարը և հորդանանյան պատվիրակությունը մտահոգություն են հայտնել «Կովերի պարտեզի» շուրջ լարված իրավիճակի առնչությամբ
Բոլորը

Բաքուն առաջարկում է Բերձորին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ տալ։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նման առաջարկել է ներկայացրել Մինսկում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում։

Նշվում է, որ Բայրամովը նիստի մասնակիցներին տեղեկացրել է ԱՊՀ շրջանակում տնտեսական-առևտրային, ինչպես նաև մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա իրավիճակի և ապագայի հեռանկարների վերաբերյալ Ադրբեջանի տեսակետի մասին։

«Բացի այդ, տեղեկատվություն է ներկայացվել Ադրբեջանում կայանալիք COP29-ի, ԱՊՀ-2025 Գյանջայում կայանալիք խաղերի, ինչպես նաև Լաչին քաղաքին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ շնորհելու հայտի հետ կապված կատարված աշխատանքի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Մինսկում անցկացվող ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցում։ Հայաստանը ներկայացնում է ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։