Տավուշում նոր պաշտպանական գծերն ամուր կլինեն․ հսկայական բունկերներ են՝ հագեցած լավ դիրքերով․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 10:25
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի, վիրավորները` 4300-ի
26.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.06.2026 | 10:03
ՌԴ-ն ամբողջությամբ սահմանափակել է ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի բոլոր ձեռնարկություններից
26.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 26-ի դրությամբ
26.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.06.2026 | 08:14
ԱԱ-2026. ԱՄՆ-ը պարտվեց գոլառատ խաղում, Ավստրալիան փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 04:58
ԱԱ-2026. Նիդերլանդներն ու Ճապոնիան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
Բոլորը

Ըստ ՀՀ կառավարության՝ Ադրբեջանի հետ մայիսի 15-ին ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Կիրանցի համար նպաստավոր լուրն այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր կվերադարձվեն գյուղին: Կառավարությունից հայտնել են, որ ոչ միայն եկեղեցու, այլև Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հարցն էլ «լուծվել են լավագույն ձևով», և որ ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին՝ նույնպես, իսկ սահմանագիծը գտնվում է թե՛ ճանապարհից, թե՛ եկեղեցուց բավականին հեռու:

Փաշինյանի աշխատակազմն անդրադարձել է մեղադրանքներին, թե սահմանազատման ընթացիկ գործընթացը միակողմանի զիջում է Հայաստանի կողմից, և սրվելու են անվտանգային սպառնալիքները Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի համար․ «Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որևէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ: Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը։ Ինչ վերաբերում է զիջմանը, սահմանի վերարտադրությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա չի կարող զիջում համարվել, որովհետև վերարտադրվում է այն սահմանը, որը մենք ունենք, որը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանագիծն է»։

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այս սկբունքն են որդեգրել՝ «սահմանն անցնում է այնտեղ, որտեղով անցնում է»։ Վարչապետը նկատի ուներ Խորհրդային միության օրոք հաստատված սահմանները։ Ըստ այդմ, կառավարությունը խոստանում է Կիրանցի հատվածում երկու ամսում նոր ճանապարհ կառուցել, ինչպես նաև հատուցել գույքային վնաս կրող գյուղացիներին, որոնցից որոշների տները, ըստ երևույթին, կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բայց այդ հարցով քննարկումները դեռևս շարունակվում են։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Factor TV-ի հետ զրույցում մեկնաբանելով այս հայտարարությունը՝ ասաց, որ Ադրբեջանը չի ստացել 4 գյուղեր՝ ինչպես պնդում էր Ալիևը, այլ 2 գյուղի տարածքներ։

«Դրական առումով զարմացրեց այն, որ Ալիևի ասած չորս գյուղերից մեկը՝ Բաղանիս Այրումը, կիսվել էր, և հիմա սահմանասյուները փաստացի անցնում են գյուղի միջով և այդ գյուղն իրականում որպես բնակատեղի գոյություն չունի՝ այն կիսված է հայկական և ադրբեջանական սեգմենտների։ Ոսկեպար-Բաղանիս ճանապարհը մնում է հայկական տարածքում»,- նշեց քաղաքագետը։

Նա հերքեց այն պնդումները, թե սահմանագիծն այս աշխատանքների արդյունքում փլուզվում է․ «Տավուշում նոր պաշտպանական գծերն ամուր կլինեն, այնտեղ հսկայական բունկերներ են՝ հագեցած լավ դիրքերով։ Հիմա մենք տեսնում ենք, որ թեև Ալիևը 4 գյուղ ուզեց, բայց չստացվեց՝ ստանում է 2-ը․ գյուղերը կիսվել են, 20 տուն անցնում է մեզ՝ դա շատ կարևոր հատված է»։

Ստյոպա Սաֆարյանը պնդեց, որ վտանգավոր է ընդդիմության պահանջը՝ սահմանազատումը կասեցնելու մասով, քանի որ աշխատանքների հետագա փուլում Ադրբեջանը պետք է վերադարձնի Հայաստանից զավթած տարածքները։ Իսկ սահմանազատումը կանգնեցնելը, ըստ նրա, նշանակելու է, որ Ադրբեջանը չի տալու ՀՀ-ին հայկական սուվերեն տարածքները։ Խոսելով Հայաստանի ընդդիմադիր ուժերի սկսած իշխանափոխության նպատակ ունեցող շարժման մասին՝ քաղաքագետը կանխատեսեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաղթանակն ընդդիմության նկատմամբ, որի առաջնորդությունն այս անգամ վերցրել է Հայ առաքելական եկեղեցին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան