ԲԴԽ-ն նախագահին առաջարկել է «Կալանքի դատարանի» ռեզերվային դատավոր Կարեն Հակոբյանին նշանակել Գեղարքունիքի մարզում

Լուրեր

16.05.2024 | 23:39
Խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար. Էրդողան
16.05.2024 | 23:24
ԱՄՆ-ում եղբայրները դատարանի առջև են կանգնել՝ 12 վայրկյանում 25 միլիոն դոլարի կրիպտոարժույթ գողանալու համար
16.05.2024 | 23:11
Կիրանցում կա 4 շինություն, որը չի մնում ՀՀ տարածքում. Արմեն Գրիգորյան
16.05.2024 | 22:54
Ադրբեջանում Կուր գետը դուրս է եկել ափերից ու հեղեղումներ առաջացրել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.05.2024 | 22:40
Ավինյանն ու Վալերի Պեկրեսն անդրադարձել են երկուստեք գործակցությանը
16.05.2024 | 22:27
Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձի հեղինակին ցմահ ազատազրկում է սպառնում
16.05.2024 | 22:12
Բրյուսելը հետաքննություն է սկսել Meta-ի դեմ՝ անչափահաս օգտատերերի անբավարար պաշտպանության համար
16.05.2024 | 21:57
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուն հայտնել է կուսակցությունը փակելու և քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին
16.05.2024 | 21:44
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.05.2024 | 21:30
Տավուշում նոր պաշտպանական գծերն ամուր կլինեն․ հսկայական բունկերներ են՝ հագեցած լավ դիրքերով․ Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 21:14
ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում
16.05.2024 | 21:02
«Մարզպետը պետք է կատարի մեր պահանջը». դասադուլ և գործադուլ Բյուրականի դպրոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 20:43
Հայաստանում սնկից այս տարի թունավորվել է 8 մարդ. ԱՆ-ն զգուշացնում է
16.05.2024 | 20:30
Ադրբեջանը ստիպված կլինի զորքերը հետ քաշել ՀՀ 31 գյուղի տարածքներից․ Ալմա Աթայի հռչակագիրը պիտի կիրառվի հարավում. Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2024 | 20:25
ՀՀ ԱԳ փոխնախարարը և հորդանանյան պատվիրակությունը մտահոգություն են հայտնել «Կովերի պարտեզի» շուրջ լարված իրավիճակի առնչությամբ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը նախագահին առաջարկել է «Կալանքի դատարանի» ռեզերվային դատավոր Կարեն Հակոբյանին վերանշանակել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից:

«2024 թվականի ապրիլի 11-ին, դռնփակ նիստում, քննարկելով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատարանի ռեզերվային դատավորի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․

1. Հանրապետության նախագահին առաջարկել Կարեն Ցոլակի Հակոբյանի թեկնածությունը՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Կարեն Ցոլակի Հակոբյանի՝ ռեզերվային դատավորի կարգավիճակը համարել դադարած»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։

Նշենք, որ Կարեն Հակոբյանը 2023 թվականի հունվարին է ռեզերվային կագավիճակ ստացել՝ այն բանից հետո, երբ պետությունը հրաժարվել է առանձին գործեր քննող դատավորների ինստիտուտից։ Մինչև 2024-ի հունվարի 23-ը Հակոբյանն առանց աշխատելու աշխատավարձ էր ստանում, սակայն հունվարին ԲԴԽ-ն նրան ու ռեզերվային կարգավիճակ ունեցող ևս 5 դատավորի առաջարկել է գործուղվել մարզեր ու աշխատել՝ առանց աշխատանք կատարելու աշխատավարձ ստանալու փոխարեն։

Factor TV-ն «Կալանքի դատարանների» վերելքն ու անկումը․ 14 դատավորից միայն 6-ն է վերանշանակվել» հոդվածում և «Ինչպես առանց աշխատելու աշխատավարձ ստանալ. մեկ տարում 113 միլիոն՝ «Կալանքի դատարանի» դատավորներին» տեսանյութում անդրադարել է ռեզերվային դատարանի դատավորների խնդիրներին՝ պարզելով, թե նրանք ընդհանուր առմամբ որքան աշխատավարձ են ստացել՝ առանց աշխատելու, ինչպես նաև անդրադառնալով հարցին, որ գործուղված ռեզերվային դատավորներն, ի տարբերություն մյուս դատավորների, ավելի ցածր աշխատավարձ են ստանում՝ խտրականության ենթարկվելով պետության կողմից։

Արաքս Մամուլյան