Ալիևը Բլինքենի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե Բաքուն հավատարիմ է Ալմա Աթայի հռչակագրին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Բլինքենն ասել է, որ տեղեկություն է ստացել, որ ապրիլի 5-ին ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կայանալիք եռակողմ հանդիպումը անհանգստություն է առաջացրել ադրբեջանական կողմում և նշել, որ հանդիպման հիմնական թեման լինելու են Հայաստանի տնտեսական զարգացման հարցերը։

Ալիևը նշել է, որ, ըստ իր տեղեկությունների, հանդիպմանն այնպիսի հարցեր են քննարկվելու, ինչպիսիք են Հայաստանին ռազմական աջակցությունը և համատեղ զորավարժությունների անցկացումը, Ադրբեջանին սահմանակից շրջաններում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը և Հայաստանի զինումը խաղաղության եվրոպական մեխանիզմի սկզբունքով։

«Հակաադրբեջանական նման քայլերը, այդ թվում՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելու քաղաքականությունը, խրախուսում են սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում և կհանգեցնեն սադրանքների»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները։ Ալիևն ասել է, որ Բեռլինում խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ արտգործնախարարների բանակցություններն «օգտակար են եղել գործընթացն առաջ տանելու առումով, և որ անհրաժեշտ է արագացնել բանակցությունները»։ Նա նաև ընդգծել է, որ, իբր, անհիմն են Արևմուտքից հնչող մեղադրանքները, որ Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա։

Ալիևը նշել է, որ ապրիլի 2-ին Փարիզում Բլինքենի հետ կայացած մամուլի ասուլիսում Ֆրանսիայի արտգործնախարարը ստել է և մեղադրել Ադրբեջանին Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու և Հայաստանի համար վտանգի աղբյուր լինելու մեջ։  Նա ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2022 թվականին Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հռչակագրին և Ալմա-Աթայի հռչակագրին։

Ալիևի ասել է, որ ապրիլի 5-ին նախատեսված ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ «հանդիպման իբր  ոչ թափանցիկ նախապատրաստումը, ոչ ներառական բնույթը և այն, որ այն չի հետաձգվել՝ չնայած արդարացի մեկնաբանություններին։ Ալիևը նշել է, թե հանդիպումը կհանգեցնի ոչ թե Հարավային Կովկասում խաղաղության ու համագործակցության, այլ բաժանարար գծերի ստեղծման, իսկ արդյունքում՝ լարվածության»։