ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է․ ՀՀ ՊՆ

Լուրեր

17.05.2024 | 11:56
ՌԴ-ն գիշերը 20 ԱԹՍ-ով հարձակվել է Ուկրաինայի վրա․ բոլորը խոցվել են
17.05.2024 | 11:46
Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 11:40
Լուկաշենկոն Ալիևի հետ շրջայց է կատարում Արցախում
17.05.2024 | 11:27
Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
17.05.2024 | 11:26
Տասնյակ անօդաչու սարքեր գրոհել են Նովոռոսիյսկը, Տուապսեն և Սևաստոպոլը
17.05.2024 | 11:13
Հանրապետությունում թունավորման դեպքերի միտումներին նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
17.05.2024 | 11:10
Հաջիևն այցով ԱՄՆ-ում է․ Պետդեպի պաշտոնյաների հետ քննարկվել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
17.05.2024 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
17.05.2024 | 10:55
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 251 մլն դրամ
17.05.2024 | 10:29
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
17.05.2024 | 10:13
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
17.05.2024 | 10:12
Կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված համաժողով. ՈՒՂԻՂ
17.05.2024 | 09:44
Հրդեհ Արշակունյաց պողոտայում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում
16.05.2024 | 23:39
Խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար. Էրդողան
16.05.2024 | 23:24
ԱՄՆ-ում եղբայրները դատարանի առջև են կանգնել՝ 12 վայրկյանում 25 միլիոն դոլարի կրիպտոարժույթ գողանալու համար
Բոլորը

ՀՀ ՊՆ-ն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահպանության թիկունքային տեղամասերում վերջին ամիսներին իրականացրած ինժեներական, ամրաշինական և, ընդհանուր առմամբ, պաշտպանական բնույթի ու նշանակության ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների տեսամոնտաժված կադրերը` այսպիսով փորձելով դրանք ներկայացնել իբրև վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակտիվ աշխատանքներ և կուտակումներ առաջնագծում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
Ինչպես նշել էինք, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: