Հաջիևն այցով ԱՄՆ-ում է․ Պետդեպի պաշտոնյաների հետ քննարկվել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը

Լուրեր

29.05.2026 | 23:37
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
29.05.2026 | 23:15
Շուրջ 1010 մարդ՝ 19:19-ի դրությամբ. ԻՔՄ-ն հաշվել է Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցների թիվը
29.05.2026 | 22:57
Քանի մարդ է մասնակցել Աբովյանում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:46-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը
29.05.2026 | 22:48
Պարզ լճի տարածքում վաղը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի եզրափակիչ փուլը
29.05.2026 | 22:36
«Անկախ «070» կոդով անձնագիր ունենալու հանգամանքից և քաղաքացիություն չընդունելուց, արցախցին ունի ընտրական իրավունք». հավաք Արցախի ներկայացուցչության շենքի մոտ
29.05.2026 | 22:12
Ռուսաստանը 26 միլիարդ դոլար է ծախսում Պուտինի և նրա շրջապատի ծերացման դեմ պայքարի միջոցառումների վրա.WSJ
29.05.2026 | 21:53
Պուտինը հայտնել է՝ ինչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից
29.05.2026 | 21:35
ԵՏՄ-ն Հայաստանին կխնդրեր անդամակցության հանրաքվե անցկացնել որքան հնարավոր է շուտ. Պուտին
29.05.2026 | 21:17
Հունիսի 1-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.05.2026 | 20:59
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն անակնկալ է պատրաստել
29.05.2026 | 20:44
Սեպտեմբերից Հայաստանի կրթական համայնքին հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը
29.05.2026 | 20:29
«Անկախ դիտորդ» դաշինքը իշխանության զավթման փորձի ու փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.05.2026 | 20:14
ԵՏՄ չորս առաջնորդներ արձանագրել են, որ չեն ցանկանում՝ Հայաստանը դուրս գա միությունից․Լուկաշենկո
29.05.2026 | 19:58
Հացադուլի 11-րդ օրը Արթուր Օսիպյանը պահանջում է՝ Փաշինյանը հրապարակային ներողություն խնդրի
29.05.2026 | 19:42
Հայաստանը նախաձեռնել է «Կրթություն հանուն խաղաղության» ՄԱԿ բանաձևի նախագիծ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահականի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը այցով ԱՄՆ-ում։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան հաղորդագրությունը, հայտնում են, որ Հաջիևը հանդիպել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջոն Բասի, պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմի, ինչպես նաև ժողովրդավարության, աշխատանքի և մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի օգնական Ռոբերտ Ջիլքրիստի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության միջավայրը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։