«Իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը ընկնելու է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա»․ Ադրբեջանի ՊՆ

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է, որ «ադրբեջանական զինուժը արձանագրում է սահմանի տարբեր ուղղություններում հայկական զինված ուժերի կենտրոնացումը և նրանց կողմից հենակետերի ստեղծում»։

Բաքուն նշում է, թե «հարձակողական հենակետերի ստեղծումը, տարբեր ուղղություններով երկարաժամկետ կրակակետերի ստեղծումը, ամրակայանների կառուցումը արձանագրվել են ադրբեջանական զինուժի տրամադրության տակ գտնվող հատուկ տեխնիկական միջոցներով»:

Գերատեսչությունը պնդում է, թե կառուցված երկաթբետոնե ամրություններում տեղակայված են Հայաստանի զինված ուժերի հրետանային համակարգեր, այլ հարձակողական զինատեսակներ և ծանր կրակային տեխնիկա։

«Իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը ընկնելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և նրա հովանավորների վրա»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի ՊՆ-ն երեկ  հաղորդագրություն էր տարածել, որում պնդում էր, թե «հայ-ադրբեջանական պայմանական սահմանի տարբեր ուղղություններում առկա է կենդանի ուժի, զրահատեխնիկայի, հրետանային կայանքների, ինչպես նաև այլ ծանր հրաձգային զինատեսակների կենտրոնացում և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների ինտենսիվ տեղաշարժ»: ՀՀ ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունները։