Տասնյակ անօդաչու սարքեր գրոհել են Նովոռոսիյսկը, Տուապսեն և Սևաստոպոլը

Լուրեր

11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
11.08.2026 | 10:43
Ոստիկանները ձերբակալել են խաչմերուկում միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանած անձանց
11.08.2026 | 10:33
Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի նախկին ղեկավարը, կալանավորվել է
11.08.2026 | 10:30
Գալուզինը նշել է, թե երբ կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հարցը
11.08.2026 | 10:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին
11.08.2026 | 10:20
Դնեպրոպետրովսկում ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել
11.08.2026 | 10:13
2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն կոչ է անում տնտեսվարողներին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ
11.08.2026 | 10:01
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 09:43
Արմավիրի մարզում 2026-ի առաջին կիսամյակում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ
11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
Բոլորը

Ուրբաթ գիշեր ավելի քան 100 անօդաչու թռչող սարքերով հարձակման են ենթարկվել Ռուսաստանի երեք շրջաններ և բռնակցված Ղրիմը, ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությանը հղում անելով հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հայտարարության համաձայն՝ Ղրիմի տարածքում ոչնչացվել կամ որսացվել է 51 կամիկաձե անօդաչու թռչող սարք, Կրասնոդարի երկրամասում՝ 44 անօդաչու թռչող սարք, ևս վեց անօդաչու թռչող սարք խոցվել է Բելգորոդի մարզում, ևս մեկը՝ Կուրսկում։

Կրասնոդարի երկրամասում հարձակման են ենթարկվել Նովոռոսիյսկը և Տուապսեն։ Շրջանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը գիշերը հայտնել է, որ Նովոռոսիյսկի վրա հարձակման ժամանակ 10-ից ավելի անօդաչու թռչող սարքեր են ճնշվել և «տեղային հրդեհներ են առաջացել»։

«Օստորոժնո, նովոստի» Telegram ալիքը պնդում է, որ քաղաքի վրա զանգվածային հարձակման ժամանակ ավելի քան 30 պայթյուն է հնչել։

«Առավոտյան մոտ ժամը երեքից լսվել են կրակոցներ և պայթյուններ։ Առավոտյան ժամը չորսին օդային տագնապի ազդանշան է միացվել։ Դեռ կրակոցներ և պայթյուններ կան, իսկ հիմա առավոտյան ժամը 5-ն է»,- պատմել է տեղի բնակիչներից մեկը:

Նովոռոսիյսկում օդային տագնապի ազդանշանը չեղարկվել է միայն ժամը 7:00-ից հետո։ Քաղաքի բնակիչներին խնդրել են չլքել իրենց տները: Իշխանությունները չեն հայտնել, թե որն է եղել Նովոռոսիյսկում հարձակման թիրախը։ Astra Telegram ալիքը պնդում է, որ պայթյուններից հետո նավահանգիստը հոսանքազրկվել է։

Անօդաչու սարքերը հարձակվել են նաև Տուապսեի նավթավերամշակման գործարանի վրա, որը մեկ անգամ չէ, որ անօդաչու թռչող սարքերի թիրախ է դառնում: Ականատեսները տեսագրել են անօդաչու թռչող սարքի կործանման և գործարանի տարածքում բռնկված հրդեհի տեսանյութը։

Ընդհանուր առմամբ, եղել է երկու անօդաչու թռչող սարք, դրանցից մեկի անկման հետևանքով, հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանի տարածքում, տուժածներ չկան, հայտնում են մարզպետարանի օպերատիվ շտաբից։ Հրդեհը տեղայնացվել է, բայց դեռ չի մարվել։

Բռնակցված Սևաստոպոլում՝ դպրոցներում և մանկապարտեզներում դասերը չեղարկվել են հոսանքի հովհարային անջատումների պատճառով, քանի որ Սևաստոպոլի ենթակայանը վնասվել է քաղաքի վրա զանգվածային հարձակումից հետո, ասվում է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի հայտարարության մեջ։ Վերանորոգումը կտևի առնվազն մեկ օր։
Օկտյաբրսկի գյուղում, որը գտնվում է Բելգորոդի մերձակայքում, մահացել են մի կին և նրա չորսամյա որդին, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է մեքենայի, որում եղել են վարորդը և երեք ուղևոր։

Ուկրաինան պաշտոնապես չի մեկնաբանել այս հաղորդումները։