Բաքուն հիասթափված է ԱՄՆ հայտարարություններից ու գործողություններից. Հաջիև

Լուրեր

09.05.2024 | 00:22
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
09.05.2024 | 00:03
Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
08.05.2024 | 23:47
ՌԴ-ի և ՀՀ-ի ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 մլրդ դոլարը, նման ծավալ երբեք չի եղել. Պուտին
08.05.2024 | 23:33
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումը
08.05.2024 | 23:30
Էրդողանի կուսակցության 1,3 մլն ընտրողներ ՏԻՄ ընտրություններում աջակցել են հիմնական ընդդիմադիր կուսակցությանը․ հարցում
08.05.2024 | 23:15
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի. նոր համակարգի նախագիծը ներկայացվել է դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին
08.05.2024 | 23:02
AstraZeneca-ն ամբողջ աշխարհից հետ է կանչում իր COVID-19 պատվաստանյութը
08.05.2024 | 22:49
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.05.2024 | 22:34
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը Բաքվում բանակցություններ է անցկացրել
08.05.2024 | 22:20
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
08.05.2024 | 22:14
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է երկրում մարդու իրավունքների իրավիճակը
08.05.2024 | 22:00
Գրոսսին դժգոհ է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության մակարդակից
08.05.2024 | 21:47
ՆԳ փոխնախարարն ու Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը քննարկել են համագործակցության հարցեր
08.05.2024 | 21:33
Արենիում նոր դպրոց կկառուցվի․ կառավարությունը գույք նվիրաբերեց
08.05.2024 | 21:20
Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու հիման վրա կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը. Փաշինյանը՝ ԵՏՄ ԲԽ նիստին
Բոլորը

Շատ հիասթափեցնող է, որ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացում ԱՄՆ-ը միակողմանի դիրքորոշում է որդեգրել հօգուտ Հայաստանի։ Չինական Phoenix հեռուստաալիքին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Միացյալ Նահանգների որոշ հայտարարություններ և գործողություններ հիասթափեցնում են մեզ: Նրանք ընդունեցին Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը՝ միակողմանի դիրքորոշում որդեգրելով Ադրբեջանի նկատմամբ: Սա նշանակում է ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության արգելք: Ադրբեջանը որևէ օգնության կարիք չունի։ Մենք այն երկիրը չենք, որն օգնություն է ստանում»,- ասել է Հաջիևը։

Նա նշել է, որ 907-րդ ուղղումն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից դեռ 1992 թվականին։

«Պատկերացրեք, որ դուք գտնվում եք օկուպացիայի տակ, և Կոնգրեսը որոշում է ընդունում, որն արգելում է ԱՄՆ կառավարությանն աջակցել Ադրբեջանին։ Կրկին նրանց ընտրությունն է: Բայց խնդիրն այն է, որ եթե միակողմանի քայլ եք անում, չեք կարող բանակցային գործընթացում լինել լիովին անաչառ կողմ»,- հայտարարել է նա։

Ալիևի օգնականն ասել է նաև, թե Ադրբեջանը բարձր է գնահատում աջակցության առաջարկները, սակայն չի հավատում, որ այս իրավիճակում որևէ միջնորդության անհրաժեշտություն կա։