«Armenia»-ն «Romania»-ի հետ շփոթելու և ազգային ինքնության մասին. ապաքաղաքական զրույց Արայիկ Մանուչարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է քաղաքական խորհրդատվության միջազգային փորձագետ Արայիկ Մանուչարյանը:

Երկար տարիներ ապրելով Գերմանիայում՝ նա արձանագրում է, որ այդ երկրում ազգային ինքնության ընկալումը տարբերվում է, մասնավորապես, Միացյալ Նահանգներից: Գերմանիայում օտարազգին կարող է հաջողություններ ունենալ բիզնեսում, կարևոր պարշտոններ զբաղեցնել, դառնալ պատգամավոր և նույնիսկ կուսակցության ղեկավար, բայց նա երբեք չի մտնի այն նեղ շրջանակի մեջ, որը սկզբունքային, ռազմավարական որոշումներ է ընդունում:

Ըստ Արայիկ Մանուչարյանի՝ Հայաստանի բոլոր իշխանություններն անկեղծ մտահոգություններ ունեին սփյուռքահայերի՝ մեր երկրի քաղաքական և պետական կյանքին մասնակցելու վերաբերյալ, սակայն այդ մտահոգությունները ցրելու մեթոդներ կան: Փորձագետն անդրադառնում է, մասնավորապես, երկպալատ խորհրդարանի գաղափարին, երբ վերին պալատն ընդգրկում է նաև Սփյուռքի ներկայացուցիչներին: Որպես մոդել՝ նա առաջարկում է ամերիկյան ընտրական համակարգը, որտեղ գործում է ընտրիչների մեխանիզմը:

Հաղորդման հյուրի տեղեկություններով՝ 2020 թվականի պատերազմից հետո արտերկրում հայերի մեջ որոշակի լարվածություն է առաջացել: Շփումը սկսելուց առաջ նրանք փորձում են հասկանալ՝ դիմացինը «սև» է, թե՞ «սպիտակ»՝ դրա տակ տարբեր բաներ հասկանալով: Սակայն իրական չափանիշը, ըստ Մանուչարյանի, այն է, թե որքանով տվյալ անձնավորությունը կարող է օգտակար լինել Հայաստան պետությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան