Դատարանը կալանավորել է «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով ութերորդ մեղադրյալին. նա կատարողներից մեկին բնակարան է վարձով տվել

Լուրեր

09.05.2024 | 00:22
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
09.05.2024 | 00:03
Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
08.05.2024 | 23:47
ՌԴ-ի և ՀՀ-ի ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 մլրդ դոլարը, նման ծավալ երբեք չի եղել. Պուտին
08.05.2024 | 23:33
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումը
08.05.2024 | 23:30
Էրդողանի կուսակցության 1,3 մլն ընտրողներ ՏԻՄ ընտրություններում աջակցել են հիմնական ընդդիմադիր կուսակցությանը․ հարցում
08.05.2024 | 23:15
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի. նոր համակարգի նախագիծը ներկայացվել է դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին
08.05.2024 | 23:02
AstraZeneca-ն ամբողջ աշխարհից հետ է կանչում իր COVID-19 պատվաստանյութը
08.05.2024 | 22:49
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.05.2024 | 22:34
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը Բաքվում բանակցություններ է անցկացրել
08.05.2024 | 22:20
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
08.05.2024 | 22:14
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է երկրում մարդու իրավունքների իրավիճակը
08.05.2024 | 22:00
Գրոսսին դժգոհ է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության մակարդակից
08.05.2024 | 21:47
ՆԳ փոխնախարարն ու Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը քննարկել են համագործակցության հարցեր
08.05.2024 | 21:33
Արենիում նոր դպրոց կկառուցվի․ կառավարությունը գույք նվիրաբերեց
08.05.2024 | 21:20
Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու հիման վրա կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը. Փաշինյանը՝ ԵՏՄ ԲԽ նիստին
Բոլորը

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը կալանավորել է Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության գործով մեղադրվող 32-ամյա Ալիշեր Կասիմովին։ Այս մասին դատարանի դահլիճից հայտնում է Mediazona-ի թղթակիցը։

Պատասխանելով դատավորի հարցին՝ արդյո՞ք հասկանում է մեղադրանքի էությունը, Կասիմովը սկսել է բացատրել, որ չգիտեր, որ իր վարձակալները կապված են ահաբեկչության հետ, ինքը պարզապես «Ավիտո» կայքում տեղադրել է բնակարանը վարձով տալու մասին հայտարարությունը։

Կասիմովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու գործով դատական նիստին մասնակցելու համար Ղրղզստանից ժամանել է վերջինի մայրը։ Նա Mediazona-ի թղթակցին ասել է, որ իր որդուն բերման են ենթարկել շաբաթ՝ մարտի 23-ին։ Կասիմովն այդ ժամանակ ընտանիքի հետ գտնվել է մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքում։

Ալիշեր Կասիմովը «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետ) ութերորդ ձերբակալվածն է։ Ահաբեկչության հավանական հեղինակները ձերբակալվել են կիրակի՝ մարտի 24-ի երեկոյան։ Երեկ՝ մարտի 25-ին, դատարանը կալանավորել է Renault մակնիշի ավտոմեքենայի նախկին սեփականատիրոջը, որում եղել են ահաբեկիչները, ինչպես նաև նրա եղբորն ու հորը։