«Գիտությունը կրթության սպասավորը չէ»․ ԳԱԱ ինստիտուտներում տարակուսած են բուհերին միավորվելու առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
Բոլորը

Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող 2 տասնյակից ավելի գիտական կառույցներ ու կազմակերպություններ հայտնվել են Ակադեմիական քաղաքի նախագծի շրջանաում 6 ուղղություններով ձևավորված աշխատանքային խմբերի նախնական կազմում։ Գիտական համայնքից հնչում են թե՛ կոշտ քննադատություններ, թե՛ պարզապես առաջարկներ՝ միավորման գործընթացը հնարավորինս սահուն իրականացնելու համար։

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի Նանո և մեզոհամակարգերի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Հայկ Սարգսյանն այն համոզման է, որ ԳԱԱ ինստիտուտների՝ բուհերի հետ միավորման ադապտացիոն շրջանը կարող է բարդ լինել։

«Մեկը մի համակարգ է, մյուսը՝ այլ։ Բայց գտնել ճիշտ կամուրջներ և փորձել ներգրավել ուսանողներին հետազոտական աշխատանքներում, արդիական է և կարևոր։ Վերցնել ակադեմիայի՝ հանգիստ ռիթմով մարդկանց, որոնք սովոր են աշխատել լաբորատոր լռության մեջ, և տանել մի տեղ, որտեղ առավոտից երեկո երիտասարդների ակտիվ շարժ է, կարող է խանգարել աշխատանքին»,- ասում է նա։

«Դասական» ուղղության մեջ ներկայացված ԳԱԱ համակարգում գործող 8 գիտական ինստիտուտներից մեկն էլ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտն է։ Այն աշխարհում ամենամեծ գիտական հաստատությունն է, որտեղ համակողմանիորեն ուսումնասիրվում է հայոց լեզուն։

«Ինչո՞ւ պետք է Լեզվի ինստիտուտը գործի որևէ բուհի կազմում, որևէ իմաստ չկա։ Ի՞նչ է դա տալու ինստիտուտին՝ բացի վնասից։ Ինստիտուտը կկորցնի իր ինքնուրույնությունը, կդադարի գոյություն ունենալ որպես առանձին գիտական կառույց»,- ասում է Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը։

Ակադեմիական քաղաքի հայեցակարգով նախատեսվում է 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական: Սպայական կլաստերի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ քննարկումները հանրային ձևաչափով չեն նախատեսվում՝ հաշվի առնելով ոլորտին առնչվող առանձնահատկությունները:

Ակադեմիական քաղաքի շրջանակում խոշորացվելիք կլաստերներից 4-ի ձևավորումը նախատեսվում է մինչև 2030 թվականը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան