Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը մնում է ՆԱՏՕ-ում

Լուրեր

09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է ՆԱՏՕ-ն լքելու մասին լուրերը՝ կազմակերպությունում Ամերիկայի ապագայի հետ կապված հրապարակումները «հիստերիա» անվանելով։ Նա ասել է, թե նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հասկացրել է՝ ԱՄՆ-ը կմնա պաշտպանական դաշինքում, գրում է Newsweek-ը։

«Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ում է։ Քանի որ մենք խոսում ենք հենց հիմա, Միացյալ Նահանգները նույնքան ակտիվ է ՆԱՏՕ-ում, որքան երբևէ եղել է»,- Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է Ռուբիոն:

«Եվ ՆԱՏՕ-ի վերաբերյալ այս հիստերիայի ու ենթադրությունների մի մասը, որը ես տեսնում եմ գլոբալ լրատվամիջոցներում և Միացյալ Նահանգների որոշ ներքին լրատվամիջոցներում, անհիմն է։ Նախագահ Թրամփը հստակ ասել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին: Մենք մնալու ենք ՆԱՏՕ-ում: Նա հստակ ասել է»,- հավելել է Ռուբիոն։

Ռուբիոն նաև նշել է, որ հույս ունի ՆԱՏՕ-ի հանդիպումից հեռանալ բոլոր դաշնակիցների կողմից ՀՆԱ-ի 5 տոկոսը պաշտպանության վրա ծախսելու պարտավորությամբ՝ դաշինքն «ավելի ուժեղ» և «առավել տոկուն» դարձնելու համար, նույնիսկ եթե դա նշանակում է զիջումներ կատարել Եվրոպայում սոցիալական ծրագրերի վրա: Ըստ նրա՝ դա կնշանակի, որ ԱՄՆ-ը կավելացնի իր պաշտպանական ծախսերը։

«Միակ ճանապարհը, որով ՆԱՏՕ-ն կարող է դառնալ ավելի ուժեղ և ավելի կենսունակ, եթե մեր գործընկերները, ազգային պետությունները, որոնք կազմում են այս կարևոր դաշինքը, ունենան ավելի մեծ հնարավորություններ։ Եթե սպառնալիքներն իսկապես այնքան սարսափելի են, որքան ես կարծում եմ, և ինչպես հավատում են այս դաշինքի անդամները, ապա այդ սպառնալիքին պետք է դիմակայել լիակատար և իրական պարտավորությամբ, որպեսզի կարողանանք դիմակայել դրանց»,- ընդգծել է ամերիկացի պաշտոոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի