Դա շատ վտանգավոր է․ Զախարովան՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

Լուրեր

09.05.2024 | 00:22
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
09.05.2024 | 00:03
Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
08.05.2024 | 23:47
ՌԴ-ի և ՀՀ-ի ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 մլրդ դոլարը, նման ծավալ երբեք չի եղել. Պուտին
08.05.2024 | 23:33
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումը
08.05.2024 | 23:30
Էրդողանի կուսակցության 1,3 մլն ընտրողներ ՏԻՄ ընտրություններում աջակցել են հիմնական ընդդիմադիր կուսակցությանը․ հարցում
08.05.2024 | 23:15
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի. նոր համակարգի նախագիծը ներկայացվել է դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին
08.05.2024 | 23:02
AstraZeneca-ն ամբողջ աշխարհից հետ է կանչում իր COVID-19 պատվաստանյութը
08.05.2024 | 22:49
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.05.2024 | 22:34
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը Բաքվում բանակցություններ է անցկացրել
08.05.2024 | 22:20
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
08.05.2024 | 22:14
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է երկրում մարդու իրավունքների իրավիճակը
08.05.2024 | 22:00
Գրոսսին դժգոհ է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության մակարդակից
08.05.2024 | 21:47
ՆԳ փոխնախարարն ու Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը քննարկել են համագործակցության հարցեր
08.05.2024 | 21:33
Արենիում նոր դպրոց կկառուցվի․ կառավարությունը գույք նվիրաբերեց
08.05.2024 | 21:20
Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու հիման վրա կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը. Փաշինյանը՝ ԵՏՄ ԲԽ նիստին
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի հնարավոր դուրս գալը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների վրա, այլ ոչ թե Արևմուտքի հետ «սիրախաղի», նման որոշումը չի բխում երկրի ազգային շահերից․ ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դա շատ վտանգավոր է, քանի որ անվտանգության խնդիր է»,- ասել է Զախարովան:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին՝ երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ։

Զախարովան նշել է, որ յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրելու, թե որ կազմակերպությունների հետ է ցանկանում զարգացնել հարաբերությունները՝ կախված կոնկրետ պատճառներից ու գործոններից։

«Ես  վստահ եմ, պարզապես ես նման տեղեկություն ունեմ, որ ինչ-որ տեղ Բրյուսելի տարածքում, այսպես ասած «տեղեկատվական ապուր» է պատրաստվել, որով հիմա փորձում են կերակրել Հայաստանի քաղաքացիներին, ինչ-որ առակներ հորինել ՀԱՊԿ-ի մասին: ՀԱՊԿ-ից, իհարկե, երբեք վատ բան չի եղել»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, Երևանն է որոշողը, սակայն այդ որոշումը չպետք է կայացնել «գոյություն չունեցող փաստերի» հիման վրա։