Ի՞նչ է լինելու կոնսերվատորիայի շենքի տեղում․ բուհի փակման մասին լուրերի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում դասի ժամ է․ բուհին հատուկ մթնոլորտը կոլորիտային այս շենքում առաջիկայում կարող է պարզապես չլինել։ Պատճառը բուհերի խոշորացումն է։

Կոնսերվատորիայում բողոքի մեծ ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ հրապարակվեց բուհերի խոշորացման ծրագիրը: Ըստ այդմ՝ Հայաստանում կլինեն բուհական կրթության 6 ուղղություններ՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական: «Արվեստների» ուղղությունը ներառում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։ Այս տեղեկությունը վրդովեցրել է երաժշտական համայնքին։

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը շեշտում է՝ գործ ունենք շենքի հետ, որտեղ մեծ թվով մեծանուն երաժիշտներ են ելումուտ արել։

«Այս շենքն այնպիսի էներգետիկա և աուրա ունի, որ օգտագործել այն այլ նպատակներով՝ հանցագործություն կլինի»,- ասում է նա։

Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն այսօր հայտարարություն տարածեց, որտեղ նշվում է, որ կոնսերվատորիայի ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու անկեղծ մտահոգությունները Հայաստանի միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ։ Ըստ հայտարարության՝ ռեկտորն իր և բուհի ղեկավար կազմի դիրքորոշումը հրապարակել է ԵՊԿ գիտական խորհրդի փետրվարյան նիստի ժամանակ։ Հանգամանորեն ներկայացվել են այս նախագծի հետ բուհի անհամաձայնության հիմնավորումներն ու առաջարկները։ Ռեկտորատի մարտի 6-ի նիստի ժամանակ ևս մեկ անգամ խնդրել են դեկանների և ամբիոնի վարիչների միջոցով Կոնսերվատորիայի դասախոսական կազմին տեղեկացնել ԲՈւՀ-ի պաշտոնական դիրքորոշման մասին։

ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Արամ Թալալյանն էլ նշում է՝ ռեկտորատը բուհի անձնակազմին պետք է տեղյակ պահեր տվյալ գործընթացների մասին․ «Ռեկտորատի այս հայտարարությունը պարզապես վիրավորանք է մեր հանրությանը։ Ո՞ւմ են տեղյակ պահել, թե ինչ է խոսվել մեկ տարի առաջ։ Հանրային քննարկումներ եղե՞լ են»։

ԿԳՄՍ նախարարությունից, սակայն, պարզաբանում են, որ Հայաստանի պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: Իսկ հրապարակված ցանկն աշխատանքային խմբերում ընդգրկված կազմակերպությունների վերաբերյալ է, ոչ թե միավորման կամ խոշորացման: Նախարարությունից նշում են, որ դեռևս 2023-ի հուլիսին, ԿԳՄՍ նախարարի հրավերով, ՀՀ-ում գործող բուհերին և պետական գիտական կազմակերպություններին առաջարկվել էր քննարկել և մինչև 2024-ի փետրվարի 15-ը ներկայացնել հայեցակարգային առաջարկություններ Հայաստանի պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Հրավերով ներկայացվել էին նաև այն 6 ուղղությունները, որոնց շուրջ նախատեսվում է կազմակերպել խոշորացման գործընթացը:

Ինչ վերաբերում է Կոնսերվատորիայի շենքի ապագային, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Աննա Մայիլյանը նշում է՝ իրեն շշուկներ են հասել այն մասին, որ շենքն արդեն գնորդ ունի։

«Կոլեկտիվում են խոսում այդ մասին, շրջապատումս շատերն են դա ասում, ես ոչինչ չեմ հնարում և, բնականաբար, արտահայտում եմ իմ մտահոգությունը»,- նշում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան