Ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի հարցում․ Սերգեյ Լավրով

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Ռուսաստանը հույս ունի Հայաստանից պատասխան ստանալ պարտավորությունների կատարման և համատեղ ինտեգրացիոն կառույցներում, այդ թվում ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) մասնակցության վերաբերյալ: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք շատ կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենց համար կողմնորոշվեին, թե ինչպես են նրանք ցանկանում հետագայում ապրել և ինչպես են ցանկանում փոխադարձ հիմունքներով կատարել այն պայմանավորվածությունները, որոնք մեզ կապում են ամենատարբեր ինտեգրացիոն կառույցներում (ներառյալ ՀԱՊԿ-ը)», – ասել է նա:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն իր պատկանությունները ՀՀ-ի նկատմամբ չի կատարել։ «Գիտեք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մասնավորապես, 2021 թվականին, 2022 թվականին, և դա էլ չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Եվ հետևանքը գործնականում այն է, որ, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Վաղը ի՞նչ կլինի՝ վաղը կերևա»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ավելի ուշ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր նաև՝  «ՀԱՊԿ-ից դե յուրե էլ դուրս կգանք, եթե այս գործընթացը շարունակվի»։