Ինչ է քննարկել Փաշինյանն ԱԺ-ում պատգամավորների, նախարարների և ՔՊԿ վարչության հետ

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր լայն կազմով հանդիպում է ունեցել Ազգային Ժողովում։ Փակ քննարկմանը ներկա են եղել ոչ միայն ՔՊ խմբակցության պատգամավորները, այլ նաև նախարարներ, անվտանգության խորհրդի քարտուղարը ու կուսակցության վարչության անդամները։ Ներկա է եղել նաև Սասուն Միքայելյանը՝ որպես ՔՊԿ վարչության անդամ։ Factor.am-ին վարչապետի հետ հանդիպումից որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ օրակարգում եղել են ՀՀ-ի կողմից Եվրամիության անդամի թեկնածու դառնալու գործընթաց սկսելուն առնչվող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է այս թեմայի շուրջ պատգամավորների դիրքորոշումներին։

Նշենք, որ սա այս օրակարգով արդեն երկրորդ հանդիպումն է։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս շաբաթ էր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ ու շարժվել այն ուղղությամբ, որը Հայաստանի համար կապահովի առավելագույն անվտանգություն։

Նիկոլ Փաշինյանը հրապարակավ այս մասին երբեք ուղիղ չի հայտարարել, միայն նշել է, որ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին մոտ լինել այնքան, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի։

Նարեկ Կիրակոսյան