Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ի Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հեռանկարի մասին

Լուրեր

26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօրվա ճեպազրույցում դժգոհություն հայտնելով ՀԱՊԿ-ի չաշխատող անվտանգային համակարգից՝ խոսել է նաև ԵՄ-ի հետ հարաբերություններից:

Հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելու, անդամության թեկնածու դառնալուն՝ Սիմոնյանը պատասխանեց. 

«Միանշանակ։ Մենք պատրաստ ենք շարժվելու էն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգություն կապահովի։  Այսօր ժողովրդավարական երկիր լինելը մեր անվտանգային ամենամեծ համակարգն է։ Աշխարհը հիմա բաժանվել է 2 մասի․ մի մասն այն է, որ ասում է՝ աշխարհակարգ գոյություն ունի, և կանոններ գոյություն ունեն, օրինակ՝ Ալմաթիի հռչակագիրը, մյուս մասն էլ ասում է՝ ուժեղի իրավունքն է գործում։ Մենք կարծում ենք՝ մեր անվտանգությունը ժողովրդավար երկիր լինելն է, ժողովրդավար համակարգի հետ առնվազն շատ սերտ աշխատելը, որովհետև մյուսը մենք չենք կարող մեզ թույլ տալ, որովհետև ո՛չ Թուրքիայից, ո՛չ Ադրբեջանից մենք ավելի ուժեղ չենք ֆիզիկապես, չենք կարող դիմակայել»։

 

Սիմոնյանն այնուամենայնիվ, նշեց․ չի ուզում շտապել արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին հայտարարելով։ 

 

«Չեմ ուզում ստացվի, որ միակողմանի քայլ է արվում։ Մեր ցուցանիշներով շատ ավելի բարձր են, քան շատ գործընկեր այլ երկրներ, որոնք ԵՄ անդամ են։ Մենք այդ ուղղությամբ պետք է մտածենք։ Բայց չեմ ուզում շտապենք, որովհետև պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։