00 ՕՕ 000 պետհամարանիշը դեռևս չի վաճառվել. ՆԳՆ-ն հերքում է տարածվող լուրերը

Լուրեր

06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարածվող լուրերը, թե 00 OO 000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121 մլն դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Ըստ Սարգսյանի` էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին:

Նշենք, որ երեկ երեկոյան «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջն էր տարածել, թե 300 հազար դոլարով վաճառվել է ամբողջությամբ զրոններով` 00 ՕՕ 000 պետհամարանիշը։

Հիշեցնենք, որ էլեկտրոնային աճուրդում ամենամեծ մրցակցությունը հենց ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի համար է, որի սկզբնական գինը 20 միլիոն դրամ է (50 հազար դոլար): 98 անձ է գրանցվել այդ համարանիշը ձեռք բերելու համար։

Ամբողջությամբ զրոներով «գոլդ» պետհամարանիշերի ձեռքբերման համար ընդհանուր ներկայացված է 610 հայտ: Մեկնարկային գները տատանվում են 10-20 մլն դրամի սահմանում։ Աճուրդի մասնակցության պայմաններից է արժեքի 5 տոկոսի կանխավճարը:

Անի Թամրազյան