Քանի՞ վարորդ է վճարել 160 000-ական դրամները․ քաղաքացիները պնդում են՝ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
Բոլորը

Երբ քաղաքային իշխանությունը հայտարարեց կարմիր գծերում ավտոմեքենա կայանելու վճարի կտրուկ թանկացման մասին, պնդում էր, որ դա արվում է Երևանի կենտրոնը բեռնաթափելու և խցանումները մեղմելու նպատակով։

Քաղաքապետարանից Factor TV-ին հայտնել են, որ 2024 թվականի հունվարի 30-ի դրությամբ՝ «Ա» գոտու ավտոկայանատեղի տարեկան դրույքաչափով վճարում է կատարվել 3090 մեքենայի համար, այսինքն՝ այդքան վարորդ վճարել է 160,000 դրամ՝ ամեն օր մեքենան կարմիր գծերում կայանելու հնարավորություն ունենալու համար։

«Բ» գոտում կայանման տարեկան վճարը, «Ա» գոտու համեմատ, էականորեն էժան է՝ 24,000 դրամ․ այս գոտին ներառում է կենտրոնից դուրս հատվածը։ Հունվարի 30-ի դրությամբ՝ «Բ» գոտու համար տարեկան վճարումներ կատարվել է 3500 մեքենայի համար։

Ստացվում է՝ միայն տարեկան կայանման համար քաղաքային բյուջե վճարված գումարն այս տարվա առաջին ամսում կազմում է շուրջ 578 մլն դրամ։

Նախորդ տարի, երբ կարմիր գծերում ավտոմեքենա կայանելու տարեկան վճարը 12,000 դրամ էր, հունվարի 30-ի դրությամբ՝ ավտոկայանատեղի տարեկան դրույքաչափով վճարում էր կատարվել 35,016 մեքենայի համար, այսինքն՝ 420 մլն դրամ, ինչը զգալիորեն քիչ է այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Բեռնաթափվե՞լ է, արդյոք, Երևանի կենտրոնը կայանման վճարը թանկացնելուց հետո․ քաղաքացիների կարծիքով՝ ոչ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մինչդեռ, պնդում է, թե կենտրոնի՝ բեռնաթափված չլինելու մասին պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը հակադարձում է՝ կայանման վճարը թանկացնելով՝ հնարավոր չէ թեթևացնել մայրաքաղաքի երթևեկությունը։

Քեյանի դիտարկմամբ՝ վճարի թանկացումը պարզապես շատ լավ տարբերակ էր քաղաքային բյուջեն լցնելու համար։ Քննադատությունների ֆոնին, ավագանու որոշմամբ, կիրակի օրերին կարմիր գծերում կայանումը դարձավ անվճար․ Ավինյանը հայտարարեց, թե որոշումն ընդունելի է, քանի որ ի սկզբանե հայտարարել էին, որ սա միտված չէ հավելյալ գումարներ հավաքագրելուն։

Քաղաքային իշխանությունը լիահույս է, որ թանկացումը պետք է շատերին ստիպի հրաժարվել սեփական մեքենայով կենտրոն մտնելուց և օգտվել հասարակական տրանսպորտից։ Այնինչ, Factor TV-ն այսօր արձանագրել է, որ դա այնքան էլ հեշտ չէ․ Նոր Նորքի 1-ին զանգվածում, օրինակ, առավոտյան քաղաքացիները կախվել էին ավտոբուսների դռներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան