1991 թվականի հանրաքվեի ժամանակ մարդիկ մատաղ էին անում. ապաքաղաքական զրույց Խոսրով Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է պետական և քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը: Նրա կարծիքով՝ պետությունները կազմավորվում են այն դեպքերում, երբ ժողովուրդները ցանկություն ու հնարավորություն ունեն ինքնուրույն կառուցելու իրենց կյանքը, տնօրինելու իրենց ապագան:

Հաղորդման հյուրը հիշում է այն ոգևորության մթնոլորտը, որը տիրում էր 1991 թվականի անկախության հանրաքվեի ժամանակ: Դրան, սակայն, հաջորդել է հիասթափությունը, այդ թվում՝ պետականության գաղափարից:

2001 թվականին Խոսրով Հարությունյանը Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների հիմնական կազմակերպիչներից էր: Արդյո՞ք այդ միջոցառումները նպաստել են մեր պետությունում քրիստոնեական արժեքների արմատավորմանը կամ պահպանմանը: Պատասխանելով այս հարցին՝ հաղորդման հյուրը նշում է, որ տոնախմբությունների նպատակն էր Հայաստանն աշխարհում ավելի ճանաչելի դարձնել՝ որպես քրիստոնեական մշակույթը կրող հինավուրց քաղաքակրթություններից մեկը:

Ո՞րն է պատճառը, որ քրիստոնյա-ժողովրդավարական նախագիծը Հայաստանում հաջողություն չի ունեցել: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ պատճառները բազմաթիվ են, բայց գլխավորն այն է, որ քաղաքական համակարգը Հայաստանում չի կայացել, և կուսակցությունները հանդես չեն գալիս որպես գաղափարական միավորներ: Այդ պարագայում որևէ գաղափարախոսություն, այդ թվում՝ քրիստոնյա-ժողովրդավարականը, չի կարող որոշիչ լինել պետության համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան