Թուրքիան ՄԻԵԴ-ում առկա 23,400 հայցով 2023-ի առաջատարն է

Լուրեր

07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Թուրքիայից շուրջ 23,400 դիմում կա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), ինչն այն դարձնում է ամենաշատ գործերով երկիրը 2023 թվականին։ Այս մասին գրում է Turkish Minute-ը՝ վկայակոչելով դատարանի վիճակագրությունը։

ՄԻԵԴ նախագահ Սիոֆրա Օ’Լիրին հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է 2023 թվականին դատարանի գործունեությանը և տարվա վիճակագրությունը։

Թուրքիայի ցուցանիշը, որը 23,397 դիմումներով գլխավորում է առկախող գործերով երկրների ցանկը, համապատասխանում է ընդհանուրի 34,2 տոկոսին։ Նրան հաջորդում են Ռուսաստանի Դաշնությունը՝ 12,453 հայտով, Ուկրաինան՝ 8,737, Ռումինիան՝ 4,171 և Իտալիան՝ 2,743 դիմումով։

Թուրքիան 2023 թվականին մնացել է ամենաշատ դիմումների թվով երկիրը՝ մեկ տարի առաջ Ռուսաստանին փոխարինելուց հետո։ Ռուսաստանը 2022 թվականի մարտին դուրս էր մնացել Եվրախորհրդից՝ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով։

Բացի այդ, ըստ ՄԻԵԴ-ի տվյալների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման վերաբերյալ հոդվածներով Թուրքիայից ստացված 78 գործերից 72-ում առնվազն մեկ խախտում է հայտնաբերվել։ Դրանցից 17-ը վերաբերում է արդար դատաքննության իրավունքի, 16-ը՝ ազատության և անվտանգության իրավունքի, 16-ը՝ հավաքների և միավորումների ազատության իրավունքի, 15-ը՝ անձնական և ընտանեկան կյանքի հարգման իրավունքի, 10-ը՝ խոսքի ազատության իրավունքի խախտումներին:

Օ՛Լիրին ասել է, որ 2016-ի հեղաշրջման փորձից հետո պետական հատվածում ձերբակալությունների, հետապնդումների և պաշտոնանկությունների հետ կապված բողոքները կազմում են Թուրքիայի դեմ ներկայացված դիմումների 96 տոկոսը։ Նա հավելել է, որ դատարանն առաջնահերթություն է տվել նման գործերին, և Մեծ պալատը կարճ ժամանակում՝ ութ ամսվա ընթացքում հայտարարել է ուսուցիչ Յուքսել Յալչընքայայի գործով իր որոշումը։ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը սեպտեմբերի վերջին վճռել էր, որ թուրքական դատարանների կողմից Յալչընքայային ահաբեկչության մեջ մեղադրելն անօրինական է եղել։

Օ՛Լիրիի խոսքով՝ վճիռը կայացվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ նույն թվականի հունվարին կայացած լսումներից հետո։ Նա նշել է, որ գործը կարևոր է, քանի որ Թուրքիայի դեմ 8000 այլ գործեր վերաբերում են նմանատիպ խնդրին՝ հավելելով, որ դատարանը ճանաչում է «համակարգային խնդրի» առկայությունը։

Ավելի քան 130,000 պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից՝ Թուրքիայի կառավարության կողմից հեղաշրջման փորձից հետո սկսված զանգվածային մաքրման արդյունքում՝ պատճառաբանելով, որ նրանք կապեր ունեն Գյուլենի շարժման հետ։ Տասնյակ հազարավոր մարդիկ Թուրքիայում մեղադրվում են ահաբեկչության մեջ՝ շարժման հետ, իբր, կապերի համար։

Էմմա Չոբանյան