Փաշինյանի «լավ նվերը» երեխաները չեն ստացել․ ինչո՞ւ խոստացված մարզադպրոցները 2 տարի անց չեն կառուցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք լավ նվեր ունենք Իջևանի, Դավթաշենի, Արտաշատի և Մարտունու երեխաներին»,- Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի քան երկու տարի երեխաները դեռ չեն վայելել Նիկոլ Փաշինյանի խոստացած լավ նվերը։ 2022 թվականին Կառավարությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 2.5 մլրդ դրամ հատկացրեց, որպեսզի  ՀՖՖ-ն այդ գումարով ֆուտբոլի դպրոցներ կառուցի Արտաշատ, Իջևան, Մարտունի համայնքներում և Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։ 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը վարչապետին խոստանում էր մարզադպրոցները կառուցել ՈւԵՖԱ-ի ստանդարտներով, նաև 1000 տեղանոց տրիբունա էր նախատեսել, որպեսզի տարբեր տարիքային հավաքականների հանդիպումներ անցկացվեին։ Խոստումից երկու տարի մեկ ամիս անց, փաստորեն, որևէ դպրոց դեռ չի կառուցվել։ Ինչո՞ւ։ 

ԿԳՄՍՆ-ից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ 2 դպրոց՝ Արտաշատում և Երևանում, այժմ  նախագծման փուլում են: ՀՖՖ-ից էլ մեզ հայտնել են, որ պետական բյուջեից հատկացված գումարները չէին կարող ծախսել համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների վրա, ուստի մինչ նախագծումն ընթանում է հողհատկացման գործընթացը։ Ըստ ՀՖՖ-ի՝ այդ ընթացքում առաջանում են որոշակի խնդիրներ՝ պայմանավորված իրավունքներին առնչվող կարգավորումներով: 

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը, որն ավագանու նիստերի ընթացքում պարբերաբար բարձրաձայնում է  Երևանի շատ դպրոցների անմխիթար վիճակի մասին, այստեղ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։

Մինչդեռ ՀՖՖ-ն, Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ ծրագրի իրականացման համար տրամադրված գումարը գտնվում է առանձնացված բանկային հաշվեհամարին, որի նկատմամբ, ՀՀ օրենսդրության համաձայն, չի կարող հաշվարկվել որևէ տոկոսագումար։

Պեդրո Զարոկյանը պնդում է՝ պարզապես շահագրգռված չեն մարզադպրոցներ կառուցել, այլապես մինչև հիմա առնվազն մեկը կառուցած կլինեին։ 

ՀՖՖ-ից Factor TV-ին տեղեկացնում են, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ՝ պատրաստ են Արտաշատ քաղաքի Օրբելի փողոց 104 հասցեում ֆուտբոլի դպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը և պատրաստվում են մեկնարկել փորձաքննության անցկացման մրցութային գործընթացը:

Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան փողոցում ֆուտբոլի դպրոցի նախագծման թույլտվություն է տրվել ՀՖՖ-ին։ Երկու տարվա ընթացքում իրականացրել են միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, ծառայությունների ձեռք բերման երկու մրցույթ, որոնք, ինչպես պարզվում է, հայտարարվել են չկայացած։ Առաջինը չի կայացել, քանի որ մասնակցել է մեկ ընկերություն, որի ներկայացրած գնառաջարկը բարձր է եղել նախահաշվից։ Երկրորդ մրցույթին մասնակցել է երկու ընկերություն, որոնցից մեկը չի ներկայացրել հայտի ապահովում, իսկ երկրորդ մասնակիցը պայմանագրի կնքման փուլում չի ներկայացրել պայմանագրի և կատարման ապահովումները։ ՀՖՖ-ն երրորդ անգամ պիտի մրցույթ հայտարարի։

Իջևանում դպրոցի շինարարությունը պետք է իրականացվի նախկին Արնար մարզադաշտի տարածքում: ՀՖՖ-ից պարզաբանում են, որ մարզադպրոցի կառուցումը ձգձգվել է, քանի որ մարզադաշտը մասնավոր սեփականություն է եղել, և միայն երկար բանակցություններից և գործընթացներից հետո է հնարավոր դարձել գնել մարզադաշտի տարածքում առկա շենքերն ու շինությունները։ 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածքում առկա են շինություններ, նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու մրցույթը կարող էր իրականացվել բացառապես սեյսմիկ հետազոտությունների և եզրակացության արդյունքում: 2024 թվականի վերջին ստացվել է նշված հետազոտությունը, և այժմ ձեռնարկվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների գնման մրցութային գործընթացը»,- հայտնել է ՀՖՖ-ից։

Մարտունի քաղաքում մարզադպրոցի կառուցման համար որևէ աշխատանք չի սկսվել, քանի որ, ինչպես վստահեցնում են ՀՖՖ-ից, դպրոցի կառուցման համար հողհատկացման գործընթացը չի ավարտվել:

Կառավարության հատկացրած 2,5 միլիարդ դրամից ՀՖՖ-ն ծախսել է 253 մլն դրամ, բացատրում են՝ մինչ օրս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռք բերման համար։ Թե երբ կկառուցվեն դպրոցները և շահագործման կհանձնվեն, հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան