Մանկասայլակը՝ ձյուն մաքրելու միջոց․ ինչպես է քաղաքապետարանն արձագանքել առատ տեղումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մի քանի օր է՝ Երևանում առատ ձյուն է տեղում, քաղաքացիների մեծ մասը, սակայն, դժգոհ է ձնամաքրման աշխատանքներից։ Այդ դժգոհություններից ու քննադատություններից հետո Երևանի քաղաքապետարանը և վարչական շրջանների ղեկավարներն ու նրանց տեղակալները ֆեյսբուքյան տիրույթում սկսեցին ակտիվորեն տեսանյութեր ու լուսանկաներ տարածել՝ ցույց տալու համար, որ ձնամաքրման աշխատանքներ իրականացվում են։

Այսօր առավոտյան Factor TV-ի տեսախցիկն արձանագրել է՝ ինչպիսի դժվարությամբ են քաղաքացիները, հիմնակում՝ մեծահասակները, քայլում մայթերով։

Չնայած քաղաքացիների դժգոհություններին՝ քաղաքապետարանից հայտնում են, որ ձյան տեղումների սկսելուն պես մայրաքաղաքում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները: Քաղաքապետարանն իր պատրաստած տեսանյութն անգամ գովազդում է Ֆեյսբուքում։

Ըստ հաղորդագրության՝ ձնամաքրման աշխատանքներում ներգրավված է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 134 մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա։ Իսկ մայթերի, այգիների, քաղաքի տարբեր հատվածներում առկա աստիճանավանդակների և ընդհանուր օգտագործման այլ տարածքների մաքրման աշխատանքներում ներգրավված է համայնքային երկու կառույցների 780 աշխատակից: Քաղաքապետարանն ընդգծում է նաև, որ բազմաբնակարան շենքերի մուտքերի ու հարակից տարածքների մաքրման պատասխանատուն համատիրություններն են, համայնքն աջակցում է մաքրման համար անհրաժեշտ միջոցներով:

Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի կարծիքով՝ ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքապետարանը պատշաճ չի պատրաստվել ձմռանը, թեև քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը դեռևս նոյեմբերին վստահեցրել էր, որ համայնքային հիմնարկում ձմռան նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, իսկ բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաները վերապրոֆիլավորվել են:

Քաղաքացիներն անգամ Երևանի կենտրոնական փողոցների մայթերին չեն տեսել 2023-ի նոյեմբերին ձեռք բերված 50 միավոր մայթ մաքրող տեխնիկան, բայց երեկ մի քանի լուսանկարներ տարածվեցին, որտեղ այդ տեխնիկայով, մայթի փոխարեն, փողոցի երթևեկելի մասն էին մաքրում։

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանն ընդգծում է՝ ձնամաքրման աշխատանքները ճիշտ չեն կազմակերպվել, և այստեղ խնդիրը մեկ կամ երկու տեխնիկա ավելի ունենալը չէ, այլ ունեցածը ճիշտ բաշխելը։ Ասում է՝ Նոր Նորքում այս տարի անգամ մայթերին ավազ չեն լցրել։

Մայթերի մաքրության համար, Երևանի ավագանու որոշմամբ, պատասխանատու են նաև տնտեսվարողները։ Ավագանու անդամ Գրիգոր Երիցյանն ընդգծում է՝ բայց և այնպես քաղաքապետարանը պիտի հետևողական լինի և տնտեսվարողներին, այսպես ասած, ստիպի աշխատել։

Իսկ ակտիվիստ Հայրումյանն այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցից մի լուսանկար է հրապարակել, որում մանկական սայլակն է դարձել ձնամաքրման միջոց։

Ի դեպ, 2016 թվականին, երբ Երևանի քաղաքապետը ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն էր, այդ ժամանակ ակտիվիստ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում այսպիսի մի գրառում էր արել․ «Եթե ձյուն մաքրելու տեխնիկա չկա, լուծումը հետևյալն ա. քաղաքապետարանի անձնակազմը, Տարոնի գլխավորությամբ, վերցնում են բահերը (լապատկա) ու հայդե փողոցներով ձյուն մաքրելու»։

Այսօր էլ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը բահ է տարել քաղաքապետարան՝ Տիգրան Ավինյանին տալու նպատակով։ Ավագանու անդամը Factor TV-ին փոխանցեց, որ բահը, ինչպես նաև Ավինյանի 2016 թվականի գրառումը հանձնել է ոստիկաններին, որպեսզի փոխանցեն Ավինյանին, քանի որ իրեն ասել են՝ քաղաքապետը խորհրդակցության է, անձամբ չի կարող մոտենալ և վերցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան