Բոլորս պետք է առարկենք Ալիևի՝ ցմահ իշխանության ձգտման դեմ. Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը պայքարի կոչ է անում

Լուրեր

07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
Բոլորը

Ադրբեջանի քաղաքացիները պետք է բողոքեն նախագահ Իլհամ Ալիևի՝ ցմահ իշխանության ձգտման դեմ։ Այս մասին ասված է Ադրբեջանի ընդդիմադիր  Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի նախընտրական ուղերձում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նա, կեղծելով ընտրությունները, 20 տարի իշխանության ղեկին է»,- ասվում է Քերիմլիի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Նրա խոսքով՝ աշխարհում ցմահ իշխանության ղեկին եղածներից ոչ մեկը չի ապահովել ժողովրդի իրավունքներն ու ազատությունները։

«Նման երկիր չկա։ Ցմահ կառավարություններն ազատության, արդարության, ժողովրդավարության և բարգավաճման թշնամիներն են և, ըստ էության, ապազգային կառավարություններ են, որոնք խոչընդոտում են իրենց ժողովրդի զարգացմանը: Ռեպրեսիվ մեքենան էապես բարդացրել է ելույթներն ու բողոքի ցույցերը մեր երկրում։ Երկրի երիտասարդ տղաներին ու աղջիկներին ձերբակալում են քաղաքական դրդապատճառներով։ Ձերբակալվել և զրպարտվել են հայտնի քաղաքական, ընդդիմադիր և հասարակական գործիչներ, ինչպիսիք են Թոֆիգ Յագուբլուն և Գուբադ Իբադօղլուն»,- նշել է Քերիմլին՝ հավելելով, որ որպես կուսակցություն՝ պայքարելու են մինչև վերջ։

«Պետք է մի կողմ դնել ներքին պառակտումները և կազմակերպել ազգային դիմադրություն ավտորիտարիզմի, միանձնյա  և ցմահ կառավարման դեմ։ Այս կռիվը հանուն Ադրբեջանի է, հանուն Ադրբեջանի շահերի։ Մենք, որպես Ժողովրդական ճակատ կուսակցություն, այս պայքարը տանելու ենք մինչև վերջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտում են փետրվարի 7-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները։

Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2025 թվականին, սակայն Իլհամ Ալիևը 2023-ի դեկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել փետրվարի 7-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին։ Ադրբեջանում նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։

Ալիևից զատ՝ Ադրբեջանի նախագահի աթոռի համար պայքարելու է ևս 6 թեկնածու։

Էմմա Չոբանյան