Պատերազմի սկիզբը շատ ավելի կանխատեսելի է, քան ավարտը. ապաքաղաքական զրույց Արմեն Պետրոսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է արևելագետ Արմեն Պետրոսյանը: Նրա կարծիքով՝ այսօր համաշխարհային նոր պատերազմի մասին կարելի է խոսել միայն մեծ վերապահումներով. նման պատերազմը, ըստ նրա, ենթադրում է խոշոր տերությունների ուղիղ ռազմական բախում:

Այսօր ընթացող կոնֆլիկտների կարգավորումը կարող է տեղի ունենալ նոր աշխարհակարգի ստեղծման շրջանակում, երբ ՄԱԿ-ը կամ այդ կառույցին փոխարինած մեկ այլ կազմակերպություն կմշակի բոլորի համար պարտադիր և ընդունելի կանոններ: Կախված նրանից, թե ինչպես կավարտվի, մասնավորապես, ռուս-ուկրաինական հակամարտությունը, հնարավոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհամալրվի նոր անդամներով: Հաղորդման հյուրը վստահ է, որ նոր աշխարհակարգի մեխանիզմներ վաղ թե ուշ կստեղծվեն և կապահովեն հարաբերական խաղաղության որոշակի ժամանակաշրջան:

Պատերազմը սկսող կողմը մի դեպքում ճիշտ է հաշվարկում իր քայլեըը, իսկ այլ դեպքերում սխալվում է իր հաշվարկներում: Այդ պարագայում նրա գործողությունները կարելի է անվանել արկածախնդրություն: Հաշվարկների մեջ, արևելագետի կարծիքով, մտնում են ոչ միայն զուտ ռազմական ներուժի գնահատումը, այլև նոր դաշնակիցների ձեռքբերումը, ինչպես նաև հակառակորդի դաշնակցային հարաբերությունների խաթարումը: Առաջնային դեր է խաղում նաև սեփական հասարակությանը պատերազմին նախապատրաստելը:

Արմեն Պետրոսյանը թերահավատորեն է վերաբերվում այն հեռանկարին, որ մեր տարածաշրջանում տեսանելի ապագայում հնարավոր կլինի խուսափել նոր պատերազմից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան