Թենիսի կորտերի տարածքը կառուցապատման համար տրվելու է Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը

Լուրեր

14.08.2026 | 23:22
Հուլիսին Ուկրաինայում զոհվել է առնվազն 437 խաղաղ բնակիչ՝ ամենաբարձր ցուցանիշը 2022-ից ի վեր. ՄԱԿ
14.08.2026 | 23:07
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերի արգելքը
14.08.2026 | 22:48
Անձրև, ամպրոպ, որոշ շրջաններում՝ հորդառատ տեղումներ. եղանակի կանխատեսումը
14.08.2026 | 22:33
Հայասստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.08.2026 | 22:19
Ղարաբաղից տեղահանված և վարելու իրավունքից զրկված քաղաքացիները կարող են առանց քննության վարորդական վկայական ստանալ․ ՆԳ նախարար
14.08.2026 | 22:03
Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվել է 4 ավտոմեքենա
14.08.2026 | 21:53
Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների խորացումը
14.08.2026 | 21:38
Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է
14.08.2026 | 21:23
Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում
14.08.2026 | 21:08
«Յաբլոկո»-ն բողոքարկել է Պետդումայի ընտրություններին իր մասնակցությունը թույլ չտալու՝ դատարանի որոշումը
14.08.2026 | 20:55
Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին
14.08.2026 | 20:38
Ծափերը դարձան սպառնալիք․ ինչպես ու ինչու փոխվեց ՔՊ-ի վերաբերմունքը Էդգար Ղազարյանի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 20:31
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ փոխնախարարները հանդիպում են ունեցել
14.08.2026 | 20:22
Սպիտակ տունը ՆԱՏՕ-ի երկրներին հարցաթերթիկ է ուղարկել՝ Թրամփի քաղաքականությանն աջակցելու մակարդակը հասկանալու համար․ Bloomberg
14.08.2026 | 20:08
Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ է կրակել․ 19-ամյա երիտասարդը հայտնաբերվել է. ՆԳՆ
Բոլորը

«GreenRock Management Group» ընկերությունը, որը դիմել է Երևանի քաղաքապետարան Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում կառուցապատում իրականացնելու համար, պատկանում է ամիսներ առաջ Երևանին 254 մլն ՀՀ դրամ նվիրաբերած Evocabank-ի անվանական բաժնետոմսերի 100%-ի և թողարկման արտոնյալ բաժնետոմսերի 100%-ի բաժնետեր Մարետա Գևորկյանին։

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրից և Evocabank-ի պաշտոնական տեղեկագրից, որտեղ նաև նշված է, որ Մարետա Գևորկյանը Շվեյցարիայի մշտական բնակիչ է, բայց ունի նաև ՀՀ քաղաքացիություն։

Եթե 1950-ականներից գործող «Արարատ» ակումբին պատկանող թենիսի կորտերի մասնավոր տարածքը ճանաչվի հանրային գերակա շահ, ապա «GreenRock Management Group» ընկերությունն այդտեղ կառուցապատում կիրականացնի՝ առանց մրցույթի։ Ուշագրավ է, որ այս գործարքը տեղի է ունենալու Մարետա Գևորկյանի կողմից Երևանին խոշոր գումար նվիրաբերելուց հետո։ Ի դեպ, Evocabank-ը այդ գումարը փոխանցել էր, որպեսզի վերանորոգվեր համայնքին պատկանող Բագրատունյաց պողոտա 48/1 հասցեում գտնվող շենքը։

Ուշագրավ է, որ այդ ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան ասել էր, որ նվիրատվությունը եղել է առանց ակնկալիքների կամ պայմանավորվածությունների։ Փաստորեն, այդ նվիրատվությունից ավելի քան կես տարի անց հայտնի է դառնում ընկերությանը առանց մրցույթի Երևանի կենտրոնում տարածք տրամադրելու մտադրության մասին։

Անդրադառնալով «GreenRock Management Group» ընկերությանը՝ նշենք, որ այն հիմնադրվել է 2023 թվականի փետրվարի 21-ին՝ Մարետա Գևորկյանի կողմից Երևանին գումար փոխանցելուց շուրջ 4 ամիս առաջ։

Նշենք, որ Մարետա Գևորկյանը տիրապետում է «GreenRock Management Group» ընկերության 100 տոկոս բաժնեմասին, որի կանոնադրական կապիտալը 50 միլիոն դրամ է։

«GreenRock Management Group» միջազգային կառուցապատող ընկերությունը Դիլիջանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ այս ամիսների ընթացքում հիմնանորոգել է Դիլիջանի մարզահամալիրը, որի բացմանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, 2023 թվականը Մարետա Գևորկյանի համար եղել է բավականին հաջողակ տարի․ նա օգոստոսի 3-ին հիմնադրել է մեկ այլ ընկերություն՝ «Ալբա Վեստե» ՍՊԸ-ն և ձեռք է բերել 2018 թվականին հիմնադրված «Բոխյան» ՍՊԸ-ն։

Թենիսի կորտերի ապամոնտաժման կամ այլ վայր տեղափոխման խնդրին Factor TV-ն անդրադարձել էր օրեր առաջ:

Իսկ Բանկի և քաղաքապետարանի հարաբերություններին Factor TV-ն անդրադարձել էր ամիսներ առաջ, երբ ավագանու նախկին անդամ Էռնեստ Ավանեսովը նիստի ընթացքում ասել էր, որ Evocabank-ի` համայնքին խոշոր նվիրատվությունից հետո քաղաքապետարանից գրություններ են ուղարկվել համայնքի ենթակայությամբ գործող մարզադպրոցներ, որպեսզի աշխատավարձերը ստանան Evocabank-ի բանկային քարտով։

Արփի Հակոբյան

Նարեկ Կիրակոսյան