Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով տրանսպորտային կապը չի ազդի նրա ինքնիշխանության վրա․ Հաջիև

Լուրեր

07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել գերմանական Berliner Zeitung թերթին և խոսել տարածաշրջանում հաղորդակցությունների բացման մասին։

Նա  պնդել է, թե Նախիջևանը 30 տարի գտնվում է շրջափակման մեջ, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Նախիջևանը ունի և  մշտապես ունեցել է ցամաքային անմիջական կապ Իրանի ու Թուրքիայի հետ։ Հաջիևը նաև նշել է, թե Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապը ենթադրում է մաքսային և սահմանային հսկողության վերացում։

«Հայաստանը, նախաձեռնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, փորձում է շեղվել եռակողմ հայտարարությունից բխող պարտավորություններից և կեղծ կերպով ներկայանալ որպես տարածաշրջանի ապաշրջափակմանը եռանդուն աջակցող կողմ։ Բայց իրականում հենց Հայաստանն է շարունակում խոչընդոտել տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը»,-ասել է Հաջիևը`նշելով, թե Ադրբեջանը մոտ երեք տարի սպասել է, որ Հայաստանը կատարի Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության ապահովման իր պարտավորությունները, և պատրաստ է դիտարկել Կալինինգրադի նման մոդելներ։

«Մենք միաժամանակ աշխատում ենք այլընտրանքային լուծումների վրա։ Մենք նաև ավելացնում ենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը մինչև տարեկան 5 մլն տոննա։ Իրանցի մեր գործընկերների հետ մենք կառուցում ենք այլընտրանքային ճանապարհ դեպի Նախիջեւան՝ Իրանի տարածքով։ Այն, որ Երևանն այս դեպքում դուրս է մնալու տարածաշրջանային փոխգործակցության նոր նախագծից, կարելի է բացատրել միայն սեփական քաղաքականությամբ»,-ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը`հավելելով.

«Հստակեցնեմ նաև, որ Իրանի տարածքով տրանսպորտային նախագծի իրականացումը չի նշանակում, որ Հայաստանով երթուղին այլևս չի դիտարկվելու։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ այս հարցում։ Միշտ ավելի լավ է ավելի շատ այլընտրանքներ ունենալ: Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով տրանսպորտային կապը չի ազդի նրա ինքնիշխանության վրա։ Այս թեմայի շուրջ հիստերիան լրիվ անհիմն է»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան