Արցախցի կինը յոթ երեխաների հետ հայտնվել է դրսում․ առավոտից կառավարության շենքի դիմաց են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.06.2026 | 14:47
Իրանի ԱԳ նախարար Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի Լիբանանի վրա բոլոր հարձակումները
15.06.2026 | 14:39
«Ռեալը» ևս մեկ տրանսֆեր է համաձայնեցրել
15.06.2026 | 14:28
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի
15.06.2026 | 14:23
Տուլայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել․ ավելի քան 120 ԱԹՍ է գրոհել ՌԴ 12 շրջանները
15.06.2026 | 14:16
«Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի գլխավոր հատվածներից մեկը»․ Ալիև
15.06.2026 | 14:14
Հարցրեք ԱԱԾ-ին. ՔՊ-ականը` օդանավակայանից Քոչարյանի կադրերի արտահոսքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 14:07
«Եթե հանկարծ արտահանձնվի, նրա կյանքին վտանգ կսպառնա». ՀՀ-ում բելառուս իրավապաշտպան է ձերբակալվել
15.06.2026 | 13:58
Իսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չեն բերվի հարավային Լիբանանից ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակում
15.06.2026 | 13:50
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
15.06.2026 | 13:44
Հայտնի է՝ որքան գումարի դիմաց է «Լեգիան» պատրաստ բաժանվել Վահան Բիչախչյանից
15.06.2026 | 13:37
Բոյկոտ՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում․ հայտարարություն
15.06.2026 | 13:30
Միրզոյանը մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը
15.06.2026 | 13:23
Ընտրակաշառք բաժանած ուժերը բողոքելու բան չունեն. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 13:15
«Վերաքվեարկություն չնշանակելու որոշումն ամբողջությամբ ապօրինի է. ԿԸՀ-ն ԱԺ-ի լիազորություններն իրեն վերապահելու ակնհայտ փորձ է կատարում»․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 13:09
Գնաճի ռիսկեր կան, հիմնական ապրանքների գները աճել են․ ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի խմբագրություն է ահազանգել Արցախից բռնի տեղահանված Հայկանուշ Յակոբովնան և տեղեկացրել, որ յոթ երեխաների հետ հայտնվել է դրսում։ Երեխաներից վեցն անչափահաս են, ամենափոքրը երեք տարեկան է։ 

Հայկանուշն այսօր առավոտյան է Սյունիքի մարզի Խոտ գյուղից երեխաների հետ եկել Երևան։ Սեպտեմբերի 27-ին Արցախից բռնի տեղահանված ընտանիքը շուրջ չորս ամիս ապրել է Սյունիքում՝ վարձակալված բնակարանում, սակայն, ըստ Հայկանուշ Յակոբովնայի, այս ամիսների ընթացքում չի ստացել պետությունից հասանելիք ֆինանասական աջակացությունը։ Վարձակալած տան և կոմունալ ծառայությունների գումարը վճարել չկարողանալու պատճառով ստիպված հանձնել է տունն ու եկել Երևան։ 

Մոր փոխանցմամբ՝ երեխաներն առավոտից, ինչ հասել են Երևան, անցկացրել են դրսում։ Միայն Factor TV-ի՝ կառավարությանն ահազանգելուց հետո, երեխաներին առաջարկել են սպասել կառավարական շենքի դիմաց ծառայությունն իրականացնող ոստիկանության ավտոմեքենայում։  

Հայկանուշ Յակոբովնան չի բացառում, որ այսօր ստիպված լինեն գիշերել դրսում, քանի որ դիմում է գրել ՀՀ կառավարություն, այցելել է միասնական սոցալական  ծառայություն, բայց դեռ արձագանքներ չկան։

Factor TV-ն խնդրի մասին տեղեկացրել է աշխատանքի և սոցալական հարցերի նախարարարությանը, գերատեսչությունից հայտնեցին, որ կծանոթանան խնդրին և ընտանիքին հասանելիք աջակցությունը կտրամադրվի։ 

Նարեկ Կիրակոսյան