Բաքուն հայտնում է, որ Արցախում նախագծերի իրականացման համար թուրքական ընկերությունների հետ 3,4 մլրդ դոլարի պայմանագրեր է կնքել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ադրբեջանը 2021-2023 թվականներին պետբյուջեից 7 միլիարդ դոլար է հատկացրել Արցախի տարածքներում վերականգնողական աշխատանքների համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Միքայիլ Ջաբբարովը։

Նա նշել է, որ աշխատանքներում ներգրավված են թուրքական ընկերությունները։

«Ուրախալի փաստն այն է, որ թուրքական ընկերություններն ակտիվորեն մասնակցում են այդ նախագծերին։ Մինչ օրս նրանց հետ կնքվել են 3,4 միլիարդ դոլարի պայմանագրեր»,- Բաքվում ադրբեջանա-թուրքական ներդրումային համաժողովի ժամանակ ասել է Ջաբբարովը։

Պաշտոնյան նաև նշել է, որ ադրբեջանական ներդրումային ընկերությունը բանակցություններ է վարում թուրք գործընկերների հետ և 5 նախագիծ է պատրաստել Արցախում փոքր հիդրոէլեկտրակայանների վերականգնման համար։

Հավելենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի հանրայնացնում, թե ինչ սկզբունքով են ընտրվում այս կամ այն ընկերությունները՝ Արցախում տարբեր աշխատանքներ իրականացնելու համար։ Մրցույթներ, եթե նույնիսկ անցկացվում են, ապա լայն հասարակայնության ուշադրությունից հեռու՝ յուրային գործարարների համար։ Բոլոր խոշոր ծրագրերն իրականացնում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու նրա ընտանիքին պատկանող, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անդամների ու մերձավորների ընկերությունների կողմից։

Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել է Արցախում  Ալիևի ու Էրդողանի համատեղ բիզնես նախագծերին, ինչպես նաև Թուրքիայի նախագահի մերձավորների բիզնես գործունեությանը։

Էմմա Չոբանյան