Հունաստանը և Թուրքիան ստորագրել են «բարիդրացիական հարաբերությունների մասին» Աթենքի հռչակագիրը

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Աթենքում տեղի ունեցած Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստում ստորագրել են համատեղ հռչակագիր, որով խոստանում են պահպանել բարիդրացիական հարաբերությունները, գրում է հունական ekathimerini-ն։

Մասնավորապես, փաստաթղթում ընդգծվում է, որ երկու հարևան պետությունների միջև կապերն ունեն տարածաշրջանի բարգավաճումն ու դինամիկան զգալիորեն մեծացնելու ներուժ։ Նշվում է բարեկամության և փոխվստահության մթնոլորտում երկու հասարակությունների օգտին համատեղ աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը, նաև ձգտումը՝ ակտիվացնել երկկողմ հարաբերությունները գործող ինստիտուցիոնալ մեխանիզմների միջոցով։

Ընդգծվում է, որ  որ բարիդրացիական հարաբերություններն ամրապնդելու համար երկու կողմերն էլ կզարգացնեն համերաշխության ոգին ներկա և ապագա մարտահրավերների առջև՝ առանց որևէ վնաս հասցնելու միմյանց իրավական դիրքորոշումներին, դրական մթնոլորտն ու օրակարգը խթանելու նպատակով երկու կողմերը կխրախուսեն այցերի փոխանակումը յուրաքանչյուր մակարդակում։ Կողմերը վճռական են նպաստել բարեկամական հարաբերություններին, փոխադարձ հարգանքին, խաղաղ համակեցությանը և փոխըմբռնմանը, ինչպես նաև լուծել միմյանց միջև ցանկացած վեճ խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքին համապատասխան։

Երկու երկրները պայմանավորվել են հետևյալի շուրջ․ կողմերը համաձայնում են շարունակական, կառուցողական և բովանդակալից խորհրդակցություններին մասնակցել հետևյալ հիմնասյուների հիման վրա՝ քաղաքական երկխոսություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ, հետախուզական/խորհրդատվական բանակցություններ։ Սա ներառում է նաև վստահության ամրապնդման միջոցառումներ ռազմական ոլորտում, որոնք կնպաստեն լարվածության չհիմնավորված աղբյուրների և դրանցից բխող ռիսկերի վերացմանը։

Ըստ փաստաթղթի՝ կողմերը պարտավորվում են զերծ մնալ ցանկացած հայտարարությունից, նախաձեռնությունից կամ գործողությունից, որը կարող է խաթարել կամ վարկաբեկել սույն Հռչակագրի տառն ու ոգին կամ վտանգել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Կողմերը նաև կձգտեն իրենց միջև ծագած ցանկացած վեճ լուծել բարեկամական եղանակով՝  ուղղակի խորհրդակցությունների միջոցով կամ այլ միջոցներով, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:

Հիշեցնենք, որ 70 տարվա ընթացքում Էրդողանը Թուրքիայի երկրորդ նախագահն է, որն այցով մեկնում է Աթենք: Ընդհանուր առմամբ, սա Թուրքիայի ղեկավարի 3-րդն այցն է Հունաստան։ Մինչ այս, Էրդողանն այս երկիր էր այցելել 2017 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ նրանից առաջ 1952 թվականին Աթենք էր ժամանել Թուրքիայի երրորդ նախագահ Մահմուդ Ջելալ Բայարը։

Էմմա Չոբանյան