Երևանյան 32 մանկապարտեզներ ու 6 պոլիկլինիկաներ կհիմնանորոգվեն
Տնտեսություն
29.11.2023 | 20:15Երևանյան 32 մանկապարտեզներ ու 6 պոլիկլինիկաներ կհիմնանորոգվեն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Ծրագիրը ներառում է, ինչպես շենքերի սեյսմիկ ամրացման, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումների կիրառման աշխատանքներ:
ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել են «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի վարկային, ծրագրի իրականացման ու համագործակցության համաձայնագրեր:
Փաստաթղթերը ստորագրել են նախարար Վահե Հովհաննիսյանը, քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու բանկի վարչությունների գծով տնօրեն Լիոնել Ռապային: