Արցախում բնակեցված ադրբեջանցիները հեռանում են, իսկ Ալիևների ընտանիքը «Մեծ վերադարձի» անվան տակ միլիոններ է վաստակում

Լուրեր

19.06.2026 | 15:33
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
19.06.2026 | 15:22
«Լսել ենք՝ հավ ու խոզ եք նվիրում»․ ըստ ՀԿԿ-ի՝«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը ընտանի կենդանիներ է բաժանել
19.06.2026 | 15:10
«Ուժեղ Հայաստան»-ը դիմում է ներկայացրել ՍԴ // ՔՊ-ն նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը չի փոխել․ ԼՈՒՐԵՐ
19.06.2026 | 15:02
Հյուսիս-հարավի՝ Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ․ ՃԴՀ
19.06.2026 | 14:46
Հունիսի 21-24-ը հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
19.06.2026 | 14:32
Մենք գնում ենք խաղաղության ճանապարհով․ Ալխաս Ղազարյանը՝ Ադրբեջանի կրթության նախարարի խոսքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 14:20
«Ինչ-որ նոր գործ են կրկին հորինել և կարել»․ ձերբակալված Ռուբեն Հակոբյանն արդեն Քննչական կոմիտեում է
19.06.2026 | 14:05
Մայրն ու տատը մեղավոր են ճանաչվել նորածնի մահվան գործով, բայց չեն ազատազրկվի
19.06.2026 | 13:56
Հայաստանը պաշտպանական տեխնոլոգիաների սպառողից վերածվում է բարձր տեխնոլոգիական արդյունք առաջարկող գործընկերոջ․ Մխիթար Հայրապետյանի ելույթը՝ Փարիզում
19.06.2026 | 13:47
Միհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին
19.06.2026 | 13:42
Ուշադրություն չպետք է դարձնենք. ՔՊ-ականը` Զատուլինի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 13:34
Դավիթ Ղազինյանը դատի է տվել ԿԸՀ-ին․ պահանջում է իր մասով երկու որոշումներն անվավեր ճանաչել
19.06.2026 | 13:30
Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի
19.06.2026 | 13:22
Ինչո՞ւ չեք գալիս ԱԺ նիստերին. հարց` Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 13:14
ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ պարտավոր է որոշում կայացնել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմից և սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ռազմական ագրեսիայից ու էթնիկ զտումից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ալիևներն ակտիվորեն բիզնես գործունեությամբ են զբաղվում, իսկ ադրբեջացիների մուտքն այս տարածքներ արգելված է. նրանք հնարավորություն ունեն այցելելու հատուկ թույլտվությամբ՝ պետության կողմից կազմակերպվող վճարովի տուրերով։

Վերաբնակեցման մասին հայտարարությունները նույնպես քարոզչական նպատակ ունեն։ Նախ՝ իշխանությունները վերաբնակեցրել են սահմանափակ թվով մարդկանց՝ տպավորություն ստեղծելով, թե հոգում են մարդկանց կարիքները, լավագույն պայմաններն են ստեղծում, ինչն իրականությանն այնքան էլ չի համապատասխան։

Մասնավորապես, ադրբեջանական աղբյուրները տեղեկություններ են հայտնում, որ մարդիկ հրաժարվում են իրենց համար կառուցված պետական միջոցներով կառուցված տներից, քանի որ դրանք անորակ են։ Բացի այդ՝ Արցախի գրավյալ այդ տարածքներում աշխատատեղեր չկան, հողամասեր հատկացված չեն, կան նաև բազմաթիվ այլ խնդիրներ։

Լրագրող Իլհամ Թումասը սոցցանցերի իր էջերում գրել է, որ Լաչինում բնակեցվածները սկսել են հեռանալ։

«Այս պահին Լաչին տեղափոխված 1205 հոգուց այնտեղ փաստացի 500-600 մարդ է մնացել։ Ղարաբաղցի վետերանների, տարածաշրջանից ներգաղթյալների տների վերականգնումը, Լաչինում նրանց վերաբնակեցումը գործնականում մոռացության են մատնվել։ Թե՞ ինչ-որ մեկը «Մեծ վերադարձ» անվան տակ շատ փող է աշխատում, որի մասին մենք չգիտենք։ Թե՞ ինչ-որ մեկը մեր հազարավոր զոհվածների արյան գնով «ազատագրված վայրեր» վերադարձածներին սպասարկելու փոխարեն՝ թանկ ռեստորաններ է կառուցում և առևտուր անում։ Թե՞ ինչ-որ մեկը մտադիր է սեփականաշնորհել արյունով թաթախված այս հողերը և օգտագործել որպես իրենց պապական հող»,- գրել է Թումասը։

Համացանցում նաև կադրեր են տարածվում, որոնք վկայում են, որ Լաչինում կառուցված տներն անորակ են, արդեն իսկ կան փլուզումներ։

Ամիսներ առաջ էլ Լաչին տեղափոխված բնակիչները դժգոհել էին գործազրկությունից, սննդի և կենցաղային պայմանների բացակայությունից։

«Երբ մենք եկանք, ուտելիք էինք բերել մեզ հետ, դրանով էլ մինչև հիմա ապրում ենք, բայց արդեն սպառվում է։ Այստեղ խնդիր կա շուկայի հետ։ Ուզում եմ նաև աշխատել»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում պատմել էր Քոնուլ Նաջաֆովան։

Լաչին տեղափոխվածներից Գյունդուզ Թահմազովն էլ ասել էր, որ Բաքվում վարորդ է աշխատել, իսկ Լաչինում իր համար աշխատանք չկա։ Նրա խոսքով՝ առանց լրացուցիչ աջակցության չեն կարողանա բավարարել ընտանիքի կարիքները։

Ի դեպ, ադրբեջանցի որոշ ընդդիմադիր գործիչներ վերջերս տվյալներ էին հրապարակել կառուպցիոն սխեմայի մասին, որ, օրինակ, Աղավնո գյուղում մեկ տան կառուցման համար իշխանությունները ծախսում են 187,482 մանաթ, այնինչ Բաքվում մեկ երկհարկանի տան արժեքը 74-79,000 մանաթ է։

Արցախում շինարարական ու կառուցապատման աշխատանքներով հիմնականում զբաղվում Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հորը՝ Արիֆ Փաշաևին պատկանող Pasha Holding-ն ու դրա հետ կապված ընկերությունները, որոնք նաև այլ ոլորտներն են սեփականաշնորհել։ Ամիսներ առաջ, օրինակ, Իլհամ Ալիևն այցելել էր Շուշի և Քարին տակ գյուղ, ծանոթացել շինաշխատանքներին։ Այստեղ նա հիմք էր դրել նոր «բնակելի համալիրի ու տուրիստական օբյեկտների»։

Նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովն էլ պատմել է Ալիևին առաջիկա աշխատանքների մասին։ Նա հայտնել է, որ տների և զբոսաշրջային օբյեկտների շինարարությունն իրականացնում է ООО PMD Group ընկերությունը, որը պատկանում է «Pasha Holding»-ին։ Ի դեպ, այստեղ բաժնեմասեր ունեն նաև Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները։ 2013 թվականից Արիֆ Փաշաևը հոլդինգի կառավարումը փոխանցել է Լեյլա և Արզու Ալիևաներին։

Այսպիսով, Ալիևներն Արցախում ամեն ինչ դարձրել են սեփական բիզնեսի առարկա՝ միաժամանակ բաժին հանելով նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի անդամներին ու մերձավորներին։ Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել է Արցախի գրավյալ տարածքներում Ալիևի և Էրդողանի համատեղ բիզնես նախագծերին:

Ադրբեջանի կառավարությունը չի հանրայնացնում, թե ինչ սկզբունքով են ընտրվում այս կամ այն ընկերությունները՝ Արցախում տարբեր աշխատանքներ իրականացնելու համար։ Մրցույթներ, եթե նույնիսկ իրականացվում են, ապա լայն հասարակայնության աչքից հեռու՝ միայն յուրային գործարարների համար։

Ի դեպ, օրերս էլ Աստանայում Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում Ալիևը հայտարարել էր, որ 2024 թվականի բյուջեով Բաքուն 2,4 մլրդ դոլար կհատկացնի շինաշխատանքների համար։

«Վերականգնողական և շինարարական աշխատանքների համար Ադրբեջանի բյուջեից արդեն ծախսվել են 7 միլիարդ դոլարի միջոցներ, հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել առնվազն 2,4 միլիարդ դոլար»,- ասել էր Ալիևը։

Էմմա Չոբանյան