Ադրբեջանում ազգային փոքրամասնությունները չունեն իրավունքներ, ենթարկվում են ռեպրեսիաների․ ի՞նչ է սպասվում ԼՂ հայերին․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Ղարաբաղում վերջնական հաղթանակից հետո Ադրբեջանը տեղի հայերին խոստանում է ինտեգրում հասարակությանը, լեզվի և մշակույթի պաշտպանություն։ Բաքուն ազգային փոքրամասնությունների հետ հարաբերությունների բարդ պատմություն ունի, և գործնականում տարբեր էթնիկ խմբերի իրավունքները տարբեր են։ Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության անդրադարձում։

«Ես 12-13 տարեկան էի, երբ իմացա, որ թաթ եմ»,- ասում է դպրոցի ուսուցիչ Ալովսաթը (անունը փոխվել է հերոսի ցանկությամբ):

Նրա ընտանիքը Մոսկվայից տեղափոխվել է Բաքվի արվարձաններ 1990-ականների սկզբին, և ողջ մանկության ընթացքում Ալովսաթն իրեն ադրբեջանցի է համարել։

Թաթերը պարսկական ծագում ունեցող ազգային փոքրամասնություն են, որոնք հիմնականում բնակվում են Ադրբեջանի մայրաքաղաքի շրջակայքում։ Երկրում նրանց թիվը 28 հազարից պակաս է, ինչը կազմում է ընդհանուր բնակչության մոտ  քառորդ տոկոսը։ Միակ բանը, որ տարբերում է նրանց ադրբեջանցիներից, լեզուն է, որը պատկանում է իրանական խմբին։ Այսօր, սակայն, այն համարվում է վտանգված։

«Հայրիկը թաթերեն լավ գիտեր, ավագ սերունդը՝ նույնպես, բայց մեզ այլևս ոչ ոք թաթերեն չէր սովորեցնում, գրականություն չկար, ձեռնարկներ չկային, ես էլ լեզուն չգիտեի»,- պատմել է Ալովսաթը։

Արդեն հասուն տարիքում նա սկսել է հետաքրքրվել իր ազգային մշակույթով և Vkontakte-ում գտել ադրբեջանական թաթերի խումբ, որտեղ թաթերեն երգեր են տեղադրել կամ թաթերենով տեքստեր, բայց չկան գրքեր կամ դասագրքեր, որոնք կարող էին օգնել սկսնակներին:

Նույն խնդրին են բախվում Ադրբեջանի ամենամեծ ազգային փոքրամասնությունները՝ լեզգինները (2019 թվականի մարդահամարի պաշտոնական տվյալներով՝ բնակչության 1,7%-ը) և թալիշները (0,8%)։

Հարավային Մասալլի քաղաքից թոշակառու Ադալաթը պատմել է, թե ինչպես նախկինում, դասագրքերի բացակայության պատճառով, դպրոցներում թալիշերենի դասերը փոխարինվել են ֆիզիկական պատրաստվածության և երաժշտության դասաժամերով։ Այս տարի հայտնվել են դասագրքեր։ Ադալաթի թոռներից երեքը սկսել են դպրոցում սովորել իրենց մայրենի լեզուն, բայց դասերի թիվը շաբաթական չորսից կրճատվել է երկուսի: Երեխաները, ըստ թոշակառուի, թալիշերեն գիտեն միայն այն պատճառով, որ տանը խոսում են։ Ադրբեջանի հարավ-արևելքում ապրող թալիշների լեզուն նույնպես նման է պարսկերենին, նրանց կրոնն ու սովորույթները, ինչպես թաթերինը, նման են ադրբեջանականին։ Լեզգիններն էլ դաղստանցի են, որոնք ապրում են հյուսիսում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ, բացի իրենց լեզվից՝ ադրբեջանցիներից տարբերվում են նաև իսլամի ճյուղով՝ նրանք սուննի են։

Իրենց մայրենի լեզվով տեղեկատվություն ստանալու և սովորելու իրավունքը, ներառյալ՝ դասագրքերի և լեզվի դպրոցների առկայությունը, ամրագրված է այն պարտավորություններում, որ Ադրբեջանը ստանձնել է ավելի քան 20 տարի առաջ մի քանի միջազգային փաստաթղթեր ստորագրելիս՝ պաշտպանելու փոքրամասնությունների լեզվի և մշակույթի իրավունքները։ Դրանք են, օրինակ, Եվրոպական խարտիան, Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների համար ու փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիան:

Բայց գործնականում փոքրամասնությունները ո՛չ պատշաճ լեզվի ուսուցում ունեն, ո՛չ զարգացած լրատվամիջոցներ, ո՛չ էլ դպրոցներ։

Պատմաբան Արիֆ Յունուսովը և իրավապաշտպան Էլդար Զեյնալովը նշել են, որ Ադրբեջանը ստորագրել է անհրաժեշտ փաստաթղթերը ոչ թե փոքրամասնություններին աջակցելու անկեղծ ցանկությամբ, այլ ԵԽ-ին անդամակցելու պահանջները բավարարելու համար։

«Խնդիրը միայն դպրոցական դասագրքերի բացակայությունը չէ։ Մեթոդական գրքեր դեռևս չկան հենց ուսուցիչների համար, ինչպես նաև թալիշերենի դասավանդման համար նոր կադրեր չեն պատրաստվում»,- ասել է Թալիշների Հանրային խորհրդի անդամ Գիլալ Մամեդովը։

Նրա խոսքով՝ տեղի բուհերում Ադրբեջանի ժողովուրդների մշակույթի, ավանդույթների և լեզուների ուսումնասիրման բաժին չկա, թեև դրանք եղել են խորհրդային տարիներին։ Պատճառներից մեկը, թե ինչու են Ադրբեջանի իշխանությունները հաճախ կասկածում ազգային փոքրամասնություններին, նրանց զգայունությունն է անջատողականության խնդրի նկատմամբ։

Երբ 1992 թվականին Բաքուն չցանկացավ միանալ Խորհրդային Միության տարածքում ձևավորված ԱՊՀ-ին և պահանջեց դուրս բերել ռուսական զորքերը երկրից, ըստ պատմաբան Արիֆ Յունուսովի, Ադրբեջանի հյուսիսում, որտեղ ապրում են լեզգինները, «Սադվալ» կազմակերպությունն ակտիվացավ, որը ցանկանում էր Ռուսաստանում և Ադրբեջանում լեզգիններով բնակեցված տարածքները միավորել մեկ պետության մեջ։ Նրանց շտաբը գտնվում էր սահմանի մյուս կողմում՝ Դաղստանում, և Յունուսովը նրանց գործունեությունը կապում է Բաքվի վրա ճնշում գործադրելու՝ Մոսկվայի փորձի հետ։

Թալիշների հետ կապված իրավիճակը փոքր-ինչ այլ էր 1993 թվականին՝ Ղարաբաղում առաջին պատերազմի ժամանակ, երբ հարավում ձևավորվել էր ինքնահռչակ ինքնավարություն՝ Թալիշ-Մուղանական Հանրապետությունը։ Բայց, ինչպես նշում է Յունուսովը, դա հազիվ թե էթնիկ անջատողականություն լիներ, քանի որ  ինքնավարության ստեղծողները եղել են զինվորականներ, որոնք կռվել են Ղարաբաղում ադրբեջանական բանակի կազմում, նրանց թվում եղել են և՛ թալիշներ, և՛ ադրբեջանցիներ: Ալիքրամ Գումբատովը, որն իրեն հռչակել էր ինքնավարության նախագահ, իրեն անվանել է ադրբեջանցի և եղել է անկախ Ադրբեջանում պաշտպանության փոխնախարար։ Ինքնավարությունը գոյատևել է ընդամենը երկու ամիս, և Գումբատովը հայտնվել է բանտում։

Մինչև 2011 թվականը Թալիշների Հանրային խորհրդի ղեկավար Գիլալ Մամեդովը եղել է Ադրբեջանում միակ թալիշերեն թերթի՝ «Թոլիշի Սադո»-ի («Թալիշների ձայնը») խմբագիրներից մեկը։ 2012 թվականին նա ձերբակալվել է դավաճանության և ատելություն սերմանելու մեղադրանքով։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան քաղբանտարկյալ են անվանել։ Չորս տարի անց նրան ներում է շնորհվել նախագահի կողմից։

Թերթի նախորդ գլխավոր խմբագիրը՝ լեզվաբան Նովրուզալի Մամեդովը նույնպես դավաճանության մեղադրանքով ձերբակալվել է 2007 թվականին։ Իրավապաշտպանները պատմել են, որ ձերբակալության ժամանակ նրան ծեծի են ենթարկել, բանտում ստեղծվել են խոշտանգումների պայմաններ, ինչի հետևանքով նա կորցրել է շարժվելու ունակությունը։ 2009 թվականին Նովրուզալի Մամեդովը մահացել է բանտում։

Մեկ այլ թալիշ՝ հայտնի քաղաքական գործիչ և գրքերի խմբագիր Ֆահրեդդին Աբոսզոդան դավաճանության գործից փախել է Ռուսաստան։ Իրավապաշտպանները խնդրել են Մոսկվային չարտահանձնել նրան՝ նշելով, որ արտաքսվելու դեպքում քաղաքական գործչին մահ է սպառնում։ 2020 թվականին նա արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ մահացել է բանտում, ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպանություն գործելով։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի կատարում ազգային փոքրամասնությունների պաշտպանության իր պարտավորությունները, հետազոտողները նշում են, որ ադրբեջանական ազգը դեռևս ձևավորման փուլում է, իսկ ադրբեջանական ազգայնականությունը սկսել է ի հայտ գալ միայն 20-րդ դարի սկզբին՝ ավելի ուշ, քան Եվրոպայում և Կովկասում։

Լրատվամիջոցը գրում է, որ Ադրբեջանի ռազմական գործողության արդյունքում նախկինում հայերով բնակեցված ամբողջ Ղարաբաղն անցել է  Բաքվի վերահսկողության տակ։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ տասնյակ հազարավոր ղարաբաղցի հայերից տարածաշրջանում մնացել է ոչ ավելի, քան հազարը (Արցախում մնացած հայերի թիվը չի գերազանցում 4 տասնյակը)։

Մնացածների համար իշխանությունները նախնական գրանցման և ադրբեջանական անձնագիր ստանալու համար կայք էին բացել, և «նախագահ Ալիևը վստահություն էր հայտնել, որ հայերը կկարողանան հաջողությամբ ինտեգրվել»։ Բայց ո՛չ փորձագետները, ո՛չ էլ տարածաշրջանից փախած հայերը չեն հավատում այս խոստումներին։

«Փողոցում ինձ ադրբեջանցին կսպանի, դատարանը կորոշի, որ ես ինքս եմ մեղավոր։ Իսկ եթե նրանցից մեկին հարվածեմ, ուրեմն 20 տարով կբանտարկեն»,- նման կարծիք է հայտնել փախստականներից մեկը։

Ադրբեջանում ցանկացած մակարդակի ընտրություններն անցնում են խախտումներով։ Ակտիվիստները, քաղաքական գործիչները, լրագրողները և նույնիսկ հեռավոր շրջանների ֆերմերները ենթարկվում են ոստիկանության բռնություններին, իսկ հայկական եկեղեցիները հայտարարվում են ալբանական՝ աղվանական։

Բացի այդ, պարզ չէ՝ արդյո՞ք ադրբեջանական հասարակությունը պատրաստ է նոր իրականությանը. հայերի նկատմամբ ատելության խոսքը դեռևս տարածված է դպրոցներում, այդ թվում՝ դասագրքերում։

Բայց, ըստ սոցիոլոգ Սերգեյ Ռումյանցևի, Ղարաբաղից հայերի զանգվածային հեռացումից հետո նրանց իրավունքների հարցն ակնհայտորեն կորցրել է իմաստը։ Եթե ​​հայերը վերադառնան, ապա Բաքուն, հավանաբար, միջազգային իմիջի նկատառումներից ելնելով, նրանց համար պայմաններ կստեղծի, որոնց դեպքում նրանք կարող են, օրինակ, սովորել մայրենի լեզվով։ Բայց, ըստ հետազոտողի, դա կլինի լիակատար մեկուսացված կյանք, երբ տարածաշրջան կայցելեն լրագրողներ կամ քաղաքական գործիչներ, և բնակիչները ստիպված կլինեն հավատարմություն հայտնել Ադրբեջանի նախագահին։

«Այս իրավիճակն անվանենք «գետտո՝ բոլոր եվրոպայմաններով»։ Կարծում եմ, որ այս ձևաչափում ամեն ինչ հնարավոր է։ Բայց մի՞թե նման պայմանները պետք է կոչվեն էթնիկ խմբի իրավունքների նկատմամբ հարգանք»,- հռետորական հարց է ուղղել Ռումյանցևը։

Էմմա Չոբանյան